25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Օդում կախված» լուրերից՝ «օդում մնացած» հույսերով

Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ 2019թ. Հայաստանի սպառողների համար գազի սակագինը չի թանկանա: Рուսական «RBK» հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս տարվա ընթացքում մենք շարունակելու ենք քննարկումները, որպեսզի համաձայնության գանք գազի գնի հարցում»,- ասել է Փաշինյանը:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է մեկ տարի հետո Հայաստանում սպառողների համար գազը թանկանա, Նիկոլ Փաշինյանը հակադարձել է. «Իսկ ինչո՞ւ եք Դուք այդպես մտածում, ես հույս ունեմ, որ ընդհակառակը՝ նվազում կլինի»:

 

Գազի գինը 2018թ. Իշխանափոխությունից հետո, նաեւ հանրահավաքային օրակարգի, թերևս, ամենաառաջնային հարցն էր։ Նիկոլ Փաշինյանը, այլ ընդդիմադիր գործիչներ, թե՛ այսօրվա իշխանության տարբեր ներկայացուցիչներ նախկին իշխանություններին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին, մեղմ ասած, գրեթե ամեն օր մեղադրում էին Ռուսաստանի, մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինի անվերապահ կամակատարը դառնալու մեջ և անողոք քննադատության ենթարկում, որ նրանք չեն կարողանում ռազմավարական գործընկեր Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիների համար էժան գազ բերել։ ՀՀԿ-ական իշխանություններին Փաշինյանը և այլք մեղադրում էին Պուտինի նկատմամբ ահից՝ իրանական գազի շուրջ չբանակցելու մեջ՝ խոստանալով, թե իշխանություն ունենալու դեպքում իրենք դա կարող են անել։

Քննադատողներն իշխանության են: Փաշինյանի թիմակից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը ասել էր, թե Հայաստանի համար Իրանից գազ գնելը շահավետ չէ։

Արդյունքում ռուսական կողմը գազը թանկացրեց, չնայած Փաշինյանի եւ նրա թիմակիցների հավաստիացումներին:

Տպավորությունն այնպիսին էր, թե Նիկոլ Փաշինյանի «կախարդական փայտիկը» գազը կէժանացնի: Բայց ստացվեց հակառակը. քննադատությունը «օդում կախված»էր, ինչպես մյուս «օդում կախված» լուրերը: Նախկինները ճիշտ էին՝ իրանական գազը կալորիականությամբ ցածր էր և գնային առումով ձեռք չէր տալիս, իսկ ռուսական գազը վերը նշված գնից ցածր հնարավոր չէր լինում ձեռք բերել։ Ավելին, գազը թանկացավ: Իսկ վարչապետը շարունակում է հուսալ, թե հաջորդ տարի գազը կէժանանա:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ