22 Մայիսի, Չորեքշաբթի, 2019

Արդյունքում Ձեր հաշվին ավելանալու էր ևս մեկ դավաճանություն

100274

Պարոն Օհանյան, երեկ կարդացի Ձեր գրառումը ֆեյսբուքում և մի քանի կարևոր հարցեր առաջացան, որոնք ուզում էի ոչ հրապարակային ուղղել Ձեզ, բայց որոշեցի այն բաց նամակի ձևաչափով անել:

Պարոն Օհանյան, Դուք Ձեր գրառման մեջ անընդհատ հիշատակում եք սպայական պատվի մասին, բանակի հրամանատարությանը ճնշելու, պատժելու անթույլատրելիության և դավաճանել չդավաճանելու մասին: Ես, անկեղծ ասած, մեծ ափսոսանքով էի կարդում ձեր` բարոյախրատական, հուզական և Գեներալի դիրքերից գրված գրառումը, քանի որ Դուք Ձեր նշածները վերջին տարիների ընթացքում առնվազն մի քանի անգամ խախտել և ոտնատակ եք տվել:

Հիմա խնդրում եմ սպայական բարձունքից կարդացեք և փորձեք պտասխանել հետևյալ հարցերին.

-Չէի՞ք հիշում սպայական սկզբունքների ու բարոյականության մասին, երբ տարիներ առաջ հրապարակային սատարում էիք Գնդապետ Վանոյանին և ևս երկու սպաների գնդակահարած մարդկանց և նրանց հռչակում «քաղբանտարկյալներ»: Այդ ժամանակ որտե՞ղ էր Ձեր սպայական բարձրագույն ուսադիրների նկատմամբ հարգանքը:
-Որտե՞ղ էր Ձեր սպայական ինքնասիրությունը, երբ Ռոբերտ Քոչարյանին` Ձեր Գերագույն գլխավոր հրամանատարին և Ձեր մարտական ընկերոջը` Յուրի Խաչատուրովին մարտի 1-ի գործով կալանավորում էին: Այդ ժամանակ Ձեզ չէին ներգրավվել գործում այդ պատճառո՞վ չէիք հիշում գործի մասին:

Ի՞նչ է սա, եթե ոչ կատարյալ մորթապաշտություն:

-Երբ մի քանի օր առաջ Ձեզ կանչում էին հարցաքննության «ինչ-որ» երկաթուղի ապամոնտաժելու գործով (երկաթուղու անունն ու գործի մանրամասները չեմ նշում Դուք լավ գիտեք ինչի մասին եմ խոսում) ինչո՞ւ էիք Սերժ Սարգսյանի վրա այդպիսի հաճույքով ցուցմունք գրում, պարոն Գեներալ: Լավ իմանալո՞վ, որ Ձեզ հարցաքննողներին դա դուր կգա՞, թե նորից սեփական անձն էիք փրկում: Իսկ չէի՞ք մտածում, որ էդ երկաթուղին քանդելու մեջ ոչ մի անօրինական բան չկար ու Սերժ Սարգսյանը գնալու էր ու ամոթանք տար քննիչին (ինչն էլ արել է), իսկ արդյունքում Ձեր հաշվին ավելանալու էր ևս մեկ դավաճանություն:

-Կասկած չունեմ, որ Դուք պատրաստ էիք մարտի 1-ի գործով ցուցմունքներ տալ բոլոր Ձեր ընկերների վրա, եթե իշխանությունները պատրաստ լինեին Ձեզ այդ ամենից հետո ազատել պատասխանատվությունից:
Անկեղծ եղեք և ասեք, որ դավաճանությունն ու մորթապաշտությունը սպային վայել հատկություններ չեն և որ Դուք վաղուց անցել եք Ռուբիկոնն այդ համատեքստում:

Հ.Գ. Մարտի 1-ի գործով հենց Դուք պետք է պատասխանատվության ենթարկվեք, քանի որ կրկնակի դավաճանությունը որևէ մեկի կողմից չի ներվում, իսկ սպայական դավաճանությունը պատժվում է գնդակահարությամբ: Մնացեք խաղաղությամբ, պարոն Օհանյան և հաճախակի հիշեք իմ թվարկած դեպքերը:

Նարեկ Սամսոնյան

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ