20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքիան պատրաստվում է Նախիջևանում ռազմաբազա հիմնել, որը Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազային հակակշռելու նպատակ ունի

Թուրքիան պատրաստվում է Նախիջևանում ռազմաբազա հիմնել, որը Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազային հակակշռելու նպատակ ունի: Այս մասին հունվարի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում վերջին շրջանում ավելի շատ երևում է հատկապես Նախիջևանի ուղղությամբ, այստեղ ակտիվությունը ոչ միայն քաղաքական է, այլ նաև ունի ռազմական կարևոր բաղադրիչ: Թուրքական մամուլն արդեն գրում է, որ Թուրքիան այստեղ պատրաստվում է հիմնել երրորդ ռազմաբազան իր սահմաններից դուրս: Նա փորձում է Հարավային Կովկասում իր ոտքը դնելու տեղն ընդլայնել և ուժեղացնել իր ներկայությունը նաև ռազմական առումով: Սա, իհարկե, նաև աշխարհաքաղաքական գործընթաց է, և չեմ կարծում, որ ռուսների կողմից լուրջ հակազդեցության չի արժանանա, որովհետև սա արվում է առաջին հերթին Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյությանը հակակշռելու նպատակով»,- ասաց Սաֆրաստյանը:

Արևելագետը նաև նշեց, թե Թուրքիան օգտվում է այն հանգամանքից, որ Ռուսաստանն ունի իր կարիքը Սիրիայի գործընթացներում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ