06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետի աշխատակազմում ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն միայն փոխվարչապետերը և ԱԱԽ քարտուղարը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ աշխատակազմը սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։

Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.

– ՀՀ փոխվարչապետեր
– Վարչապետի աշխատակազմի ղեկավար
– ԱԱԽ քարտուղար
– Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
– Աշխատակազմի վարչության պետեր
– Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
– Վարչապետի խորհրդականներ
– Վարչապետի որոշ օգնականներ

Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.

– Երկու փոխվարչապետերը
– ԱԱԽ քարտուղարը

«Եվ վերջ: Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։ Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի», – Facebook-ի իր էջում գրել է Է.Աղաջանյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ