24 Օգոստոսի, Saturday, 2019

Մտահոգիչ փաստեր. պետական գերատեսչություններից զանգվածային ազատումներ են սպասվում. Փաստ

default (6)

«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ իշխանության մեջ կադրերի առումով շատ լուրջ խնդիրներ կան, նորություն չէ: Ու հարցը միայն, այսպես կոչված, «կադրային սովը» չէ: Մեր երկիրը, խոշոր հաշվով, երբեք էլ «կադրային սով» չի ունեցել: Հարցն այն է, թե ինչ սկզբունքով են ընտրվում կադրերը՝ մի կողմից, եւ որքանով են նորմալ կադրերը պատրաստ աշխատել նորերի հետ՝ մյուս կողմից:

Նախօրեին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի հրաժարականը ու բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի անակնկալ ազատումը պաշտոնից մեկ անգամ եւս եկան փաստելու, որ ընդհանուր առմամբ պետական համակարգում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ առողջ է: Ղամբարյանի նման մասնագետի հեռանալը գուցե լավ է իր համար, փաստաբանական համակարգի համար, սակայն ինքնին անհանգստացնող է պետական ապարատի, այս դեպքում՝ իրավապահ համակարգի համար: Իսկ Գրիգորյանի «ոտքի վրա» ազատումը մտահոգիչ է կադրերի ընտրության սկզբունքների ու անաչառության տեսակետից:

Մեր տեղեկություններով, իշխանություններն այս փուլում փորձում են համալրել կադրային ահռելի բացը, որ ունեն, սակայն մի կողմից հիմնական չափորոշիչը «պոլի փետի» հայտնի սկզբունքն է ու այն, թե որքանով տվյալ անձը արագ կանցնի «թրի տակով», այն է՝ համակերպվող, ենթակա, կատարող կլինի՝ առանց հակադրման ու նախաձեռնողականության որեւէ նշույլի, մյուս կողմից կայացած շատ անձանց վիրավորում է ձեւավորված ինչ–որ անհասկանալի հանձնաժողովի միջոցով «քննական» այն պրոցեսը, որով պիտի անցնի պոտենցիալ թեկնածուն:

Վերջապես, մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ տարբեր պետական գերատեսչություններում ներկայումս աշխատողներից ոմանք եւս նպատակ ունեն առաջիկայում ազատվել աշխատանքից: Ընդ որում, պատճառները բավական տարբեր են ու դրանց մեջ ցածր աշխատավարձը ամենավերջին տեղերից մեկում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ