25 Հոկտեմբերի, Կիրակի, 2020
KFC

Կառավարությունը ձևավորված է. հաջորդ փուլը կառավարության ծրագրի ներկայացումն է

karavarutyan_shenq_copy.thumb

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետը նշանակման նշանակվելուց հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Այսօր լրացավ հնգօրյա ժամկետը, և կառավարությունը ձևավորված է։

Նշենք, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, եթե կառավարության 2/3-րդը նշանակվում է, ապա կառավարությունը համարվում է ձևավորված։

Այսպես, այսօր Հայաստանի վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրերով՝

Արտակ Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարար
Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարար
Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարար
Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարար
Զարուհի Բաթոյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Զոհրաբ Մնացականյանը՝ արտաքին գործերի նախարար
Ատոմ Ջանջուղազյանը՝ Ֆինանսների նախարար
Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար
Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Արայիկ Հարությունյանը՝ կրթության, գիտության նախարար
Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար

 

Ավելի վաղ Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը նշանակվել էին փոխվարչապետերի պաշտոնում։

Ինչ վերաբերում է սփյուռքի, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություննրին, ապա դրանք օպտիմալացվելու են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ սփյուռքի հետ հարաբերությունները համակարգելու է վարչապետի աշխատակազմը։

«Ես համարում եմ, որ մշակույթն ունի գործնական նշանակություն՝ մարդկանց, քաղաքացիների կրթական ցենզը բարձրացնելու, այսինքն՝ մշակույթն առաջին հերթին կրթական նշանակություն ունի», – ասել էր վարչապետը՝ ակնարկելով կրթության, գիտության ու մշակույթի նախարարությունների միավորման հնարավորությունը:

Օպտիմալացման այս գործընթացը պահանջում է փոփոխություններ կատարել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում, որը հավանաբար կներկայացվի հունվարի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ։

Նկատենք, որ կառավարության ձևավորման գործընթացին, Սահմանադրության համաձայն, հաջորդում է կառավարության գործունեության ծրագրի ներկայացումը խորհրդարանին։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ