23 Օգոստոսի, Ուրբաթ, 2019

Սա առաջին նման որոշումն է, բայց ոչ վերջինը․ Արփինե Հովհաննիսյանը՝ Մայրապետյանի հարցով ՄԻԵԴ-ի որոշման մասին

58baafd483e6a_medium

Պետք է բացառել այն իրավիճակը, երբ ընդգծված ոչ պրոֆեսիոնալիզմը, շտապողականությունը, ղեկավարին «լավ արդյունք» ցույց տալու անզուսպ մղումը կբերեն անդառնալի հետեւանքների․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սամվել Մայրապետյանի հարցով ՄԻԵԴ-ի որոշմանը․

«Էդմոն Մարուքյան, մինչ ելույթ էիր ունենում ու ասում, որ այո, «հետհեղափոխական» Հայաստանում մարդու իրավունքները վտանգված են եւ մարդու իրավունքների վիճակի մասին բարձրաձայնելը հեշտ չէ, այսօր արդեն կանխատեսումներդ կատարվեցին։ Մինչ հայրենի հատուկ քննչական ծառայությունը չէր կարողանում նոյեմբերի 14-ին նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները ամփոփել եւ պնդում էր, որ Սամվել Մայրապետյանի բուժման հարցը միանշանակ չէ, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն։

Վստահ եմ՝ սա առաջին նման որոշումն է, բայց ոչ վերջինը: Սա բոլորի ու առաջին հերթին ՀՀ հարկատուների խնդիրն է։ Պետք է բացառել այն իրավիճակը, երբ ընդգծված ոչ պրոֆեսիոնալիզմը, շտապողականությունը, ղեկավարին «լավ արդյունք» ցույց տալու անզուսպ մղումը կբերեն անդառնալի հետեւանքների։ Այստեղ այլեւս ավելորդ կլինեն պաթետիկ կամ «բա էն ժամանակ ասեիր» անիմաստ տեքստերը։ Սխալը սխալ է՝ հիմա թե այն ժամանակ: Հորդորս քաղաքական ղեկավարությանը՝ հորդորեք, պահանջեք իրավապահ մարմիններին գործել պրոֆեսիոնալ՝ ո՚չ ավել ո՛չ էլ պակաս:

Առանձին հորդոր դատական իշխանությանը եւ նրա ներկայացուցիչներին՝ հիշե՚ք ձեր հակաիրավական որոշումների համար ( որոնք հաստատվելու են ՄԻԵԴ կողմից) պատասխանատու եք դուք, միայն ու միայն դուք ՝ անկախ նրանից ձեզ են զանգել թե դուք»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Սամվել Մայրապետյանի փաստաբանները այսօր տեղեկություն են հրապարակել, ըստ որի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ ապահովել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն։

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ