25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեղափոխություն պետք է լինի նաև մեր մտքերում, հոգիներում. Մշակույթի ոլորտի ներկայացուցիչների ակնկալիքները 2019 թվականից

Մշակույթի՝ մասնավորապես երգարվեստի ու պարարվեստի ոլորտի ներկայացուցիչների ամանորյա շնորհավորանքները:

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան. «Շնորհավորում եմ ձեր խմբագրությանը, ընթերցողներին, հայ ժողովրդին և ուժ եմ մաղթում:

Հեղափոխություն պետք է լինի նաև մեր մտքերում, հոգիներում, և քանի դեռ մենք չենք հեղափոխվել, բոլոր հեղափոխությունները սին են: Ժողովուրդը պետք է փոխվի, ամենակարևորը՝ տեր կանգնի իր իրավունքներին: Հայոց ռազմի մարգարե Գարեգին Նժդեհն ասում է՝ «Վա՛յ այն ժողովրդին, որն իր իրավունքները զոհաբերում է հանուն հանցավոր հանգստի, և ոչ հակառակը»:

Երգչուհի, երգահան Սրբուհի Ստամբոլցյան. «Ուզում եմ, որ գալիք տարին դառնա սկիզբը աստվածահաճո ու ազգահաճո հայրենիքի կառուցման: Աշխարհին էլ թող խաղաղություն լինի․․․ էլ ի՞նչ ուզեմ: Մնացած ամեն ինչը հենց այս ամենից է կախված։ Թող Տերը մեզ ուժ տա՝ գործելու, արարելու, համբերելու, հուսալու և երանությունը այն տեսնելու: Գաս բարի, Նոր տարի»:

Օպերային երգիչ Բարսեղ Թումանյան.«Հայ ժողովրդին ցանկանում եմ առողջություն, ողջամտություն և ամենայն բարիք»:

Երգիչ Ազատ Աբրահամյան. «Մաղթում եմ խաղաղություն, ստեղծագործական միտք ու միասնություն: Եթե այս ամենին մի քիչ էլ սեր ու հանդուրժողականություն ավելացնեմ, 2019 թվականը կարգին տարի կլինի:

Ակնկալիքների առումով, թերևս, այսպես պատասխանեմ՝ մնում եմ նույն անուղղելի լավատեսը»:

Դաշնակահար, դիրիժոր Սեդրակ Երկանյան. «Ամենակարևորը քրիստոնեա-բարոյական արժեքներին ապավինող (10 պատվիրաններ), սեփական ուժերի հանդեպ վստահ կացութաձև եմ կամենում բոլորին, այդժամ մեզ կամ որևէ այլ հանրությանը չի սպառնա ոչ մի հեղաշրջում, հեղափոխություն: Կունենա՞նք այդպիսի արժեքների գիտակցում և կիրառում, ապա մեր կյանքը կընթանա առանց մեծ ցնցումների: Կունենա՞նք մեկս մյուսի հանդեպ ճշմարիտ հարգանք ու խոնարհում, ապա կունենանք բարձր արժեհամակարգային հանրություն: Եթե ոչ, այսպես դեգերելու ենք դեռ շատ երկար, մինչ ինքնասպառումը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ