24 Օգոստոսի, Saturday, 2019

Վարչապետի խոսնակը ԶԼՄ-ների սեւ ու սպիտակ ցուցակ ունի

2018թ. դեկտեմբերի 18-ին 52 8712 հեռախոսահամարից զանգահարում է ՀՀ կառավարության լրատվական բաժնի ինչ-որ աշխատակից՝Քնարիկ անունով , եւ փորձում է ինձանից ՝ որպես Fnews.am էլ օրաթերթի հիմնադիր, պահանջել տարեկան ֆինանսական հաշվետվություն:

Կառավարության լրատվական բաժնի աշխատակից Քնարիկը երկու բառ արտաբերելուց հետո, հեռախոսը փոխանցում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանին, ով ի պաշտոնե ներկայանալուց հետո, շարունակում է մանրամասներ ճշտել կայքի տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ: 

Իմ այն հարցին, թե ո՞ր օրենքով է, խոսնակը պահանջում Fnews.am էլ օրաթերթի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, եւ արդյո՞ք նման անհեթեթ ու անօրինական հարցադրումներով դիմել է այլ լրատվականների եւս, Եղոյանը պատասխանում է .

– Չէ, ոչ ոք…չի ներկայացնում… ես եմ հարցնում: Կա՞ , թե չկա: Հիմա հարցնում ենք… 

-Արման, ասում եք. հիմա հարցնում ենք… Կլուսավորե՞ք, ովքեր են հարցնում, եւ ի՞նչ են հարցնում: 

-Եթե հիմա հարցնեք՝ կարող ա լինի լրատվամիջոց, որին դեռ չենք հարցրել:

 -Օրինակ, էլ ո՞ւմ եք այդպիսի հարցով դիմելու:

-ԸԸԸ… Բոլորին, բոլորին: Ես ի դեպ, կարող եմ որպես քաղաքացի էլ չէ՞, Ձեզ նման հարցով դիմել: 

Այնուհետեւ երբ Եղոյանին հորդորում եմ կոնկրետացնել իր ով լինելը, եւս մեկ անգամ ճշտել՝ այնուամենայնիվ «հարցաքննությունը » պաշտոնական հարթության մեջ է, թե՞ այս «օպերացիան» սեփական նախաձեռնության դրսեւորում է, Եղոյանը պատասախանում է. 

-Ոչ, ոչ: Ես որպես քաղաքացի եմ հարցնում:

-Այսինքն հիմա, քաղաքացի Եղոյանը բոլոր լրատվամիջոցներին անձա՞մբ է նման հարցադրումներ անելու:

-Չէ, անձամբ ես չէ, բայց Քնարիկն էր զանգում: 

Դիտարկմանը, թե կառավարության աշխատակից Քնարիկը, ով մեր հարկատուներիս հաշվին աշխատավարձ է ստանում, ինչո՞ւ է քաղաքացի Եղոյանի համար ծառայություններ մատուցում ՀՀ կառավարության շենքից, Եղոյանը պատասխանում է, որ իրեն նոր են ասել, որ զբաղվեն…

Ու նաեւ հավելում, որ իրեն էսօր են ցուցակ ներկայացրել ու իրանք սկսել են… 
Հա՜, փաստորեն սկսել են…

Ինչեւէ, որպեսզի ես հիմա իմ գործը թողած՝ չսկսեմ վերծանել Եղոյանի իրարամերժ պատասխանների հատորյակը ՝իր ողջ հմայքով, ինչն ուղղակի զավեշտ է… ներկայացնում եմ ամենակարեւոր հարցադրամանս պատասխանը:

-Արման, խնդրում եմ պարզաբանեք. ի՞նչն եք նայում, ի՞նչ ցուցակներից եք խոսում, եւ ո՞վ է ինչ ասել, որ անեք: Արման, իսկ կարո՞ղ է պատահաբար Ձեր այս հետաքրքասիրությունը առաջացավ այն բանից հետո, երբ ժամեր առաջ անտեսվեց ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշոտնյայի՝ գնդապետերից մեկի խոսքը, ով փորձում էր զինվորին վերաբերող մի հոդվածի շուրջ՝ «ճառ ասել » նախքան այն հրապարակվելը: Ասելով, որ սովորություններ չունի, որ իրեն  մերժեն…Ինչպիսի զուգադիպություն: 

Հարցը լսելուն պես, Եղոյանը արձագանքում է, որ որն ինքը ի պաշտոնե կարող է պատասխան տալ միայն իր փոխարեն, եւ որ ինքը նման տեղեկություններ չունի:  Այնուհետեւ քաղաքացի Եղոյանը, եւս երկու անգամ ինձ հետ հեռախոսով զրուցելուց հետո, նորից է զանգահարում եւ ասում, որ ես եւ բարձրաստիճան պաշտոնյան՝ իրար գուցե լավ չենք հասկացել: Քանի որ կառավարության տվյալ պաշտոնյան՝ մամուլի գործերին խառնվելու միտում չի ունեցել, եւ որ իմ ու տվյալ պաշտոնյայի միջեւ տեղի ունեցած խոսակցության մասին զեկուցել է վերադասներին, որից հետո սույն գնդապետին խստագույնս զգուշացրել են՝չխառնվել լրատվամիջոցի գործերին:

Հ.Գ 
Այս ամենի մասին, գուցեեւ չբարձրաձայնեի, հաշվի առնելով երկրում առկա ներքին եւ արտաքին բազում մարտահրավերները: Բայց երբ մի դեպքում՝ հաշված ժամերի տարբերությամբ, գնդապետերը փորձում են մամուլին «չափ տալ», իսկ մյուս դեպքում՝ վարչապետի խոսնակ ներկայացած անձը փորձում է խիստ վերահսկողի, հետո քաղաքացու դիրքերից հանդես գալ, զուգադիպությունը՝ խիստ կասկածելի է…

Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ կոնկրետ ճնշման փորձ՝ լրատվամիջոցի նկատմամբ: 

Հորդորում եմ Ձեզ հաշիվ տալ, եւ ուշքի գալ. որպեսզի դո՛ւք , մեր բարեխիղճ հարկատուներիս հաշվին, աշխատանքային ժամի չզբաղվեք թայֆաբազությամբ՝ պետության գործերը վեր դասելով Ձեր նեղ անձնական շահերից…

Ձեր պաշտոնական դիրքը չարաշահելու փորձ անգամ նկատելու դեպքում.ինչպես կասեր դասականը՝ հատ-հատ հնչեցնելու եմ բոլորիդ անուն-ազգանունները, ինչպես նաեւ հանրությանը ներկայացնելու եմ.թե ով, որտեղ, որ ժամին, ում հետ ինչ կերպ է փորձում ծառայեցնել իրեն վստահված պաշտոնը: 

Եթե այդքան շատ եք հուզվել ու խառնվել ձեր պաշտոններից, եւ Ձեզ մոտ լավ է ստացվում ՀՀ քաղաքացի աշխատելը, ուրեմն փոխեք Ձեր գործի բնույթը: Հիմա դուք կառավարության բարձրաստիճան պաշտոնյա ե՞ք, մամուլի բերան փակո՞ղ, ճնշո՞ղ,ճշտո՞ղ թե սեւի ու սպիտակի ցուցակներ կազմող :

Հարգելիներս, Գայանե Զարգարյանին տարբեր ժամանակներում ամենատարբեր ճանապարհներով փորձել են լռեցնել շատերը. մկները, ձկները, Գոնսալեսները, (հա ընդհուպ կոնկրետ լրատվականների համար հոգի տվող բարձրաստիճան ոստիկանության Ձեր կոլեգաները), ինչը նրանց սակայն չի հաջողվել, ու չի հաջողվելու նաեւ շարքային քաղաքացու անվան տակ պախկվող որեւէ պաշտոնյայի:
Պարոն Փաշինյան, Ձեր աշխատակիցներին կարգի հրավիրեք. ես ոչ պետությունց սնվող պաշտոնյա եմ, ոչ էլ բիզնեսների մեջ թաղված գնդապետ ու չինովնիկ: Ես նախ եւ առաջ շարքային լրագրող եմ. ինչպիսին եղել եք դուք՝ տարիներ առաջ: Ով ՝ով, դուք շատ լավ կարող եք պատկերացնել, թե ինչ է այս դիլեմայի անունը:
Համոզված եմ, որ այս ամենը տեղի է ունեցել՝համենայնդեպես ոչ Ձեր իմացությամբ:
Եթե թյուրըմբռնում կա. կարող ենք խոսել՝ առավել փաստարկված:

Լավ սա դեռ մի կողմ. քաղաքացի Եղոյան եւ ամենայն կարող գնդապետ, հիմա ի՞նչ եղավ, ո՞ւր հասավ N զորմասի զինվոր` Էդուարդ Պապյանի գործը, ում ծնողները ահազանգում էին, որ իրենց որդու կյանքը վտանգված է, քանի որ անառողջ զինվորին զորմասում հեգնում ու ծաղրում են՝ կակազության համար, դե իսկ որոշներն էլ ինձ խորհուրդ են տալիս, որ չարժե էդ երեխու հարցը՝ գցել Նիկոլի ականջը:

Կարծում եմ՝ անհասկանալի հարցեր չմնացին: 

Ինձ համար. իմ երկիրը, իմ եռագույնը, հայ զինվորը, ինչպես նաեւ շարքային քաղաքացին՝ բարձր են ցանկացած գնդապետիկների, եւ այլ պետոների զբաղեցրած պաշտոնների ծանրությունից: 
Կասկած չունեմ.ցանկացած հայ մարդ, եւ հայրենասեր պաշտոնյա, դժվար թե այս հարցում նախ եւ առաջ ՀՀ քաղաքացուս հետ՝ անհամաձայնություն ունենա:

Լավ եղեք: Սիրում եմ բոլորիդ: Դուխո՛վ…

 

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ 

Fnews.am էլ.օրաթերթի հիմնադիր 

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ