28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանեք այդ ռոումինգը Ղարաբաղից

47CF9EA5-0AF6-44DF-A2E7-1D1BAA939C76_w1023_r1_s

Ես այս ամիս Վիվասելին պետք է վճարեմ 72 հազար 600 դրամ։ Ղարաբաղում եմ եղել և ոչ մի ավելորդ զանգ չեմ կատարել, սովորականի նման, հակառակը, այստեղ ավելի քիչ եմ խոսել, քան Երևանում։ Երբ Երևանում եմ լինում՝ ամիսը 6 հազար դրամ եմ վճարում։ Ղարաբաղ Տելեկոմի և Վիվասելի դեմ պայքարի հստակ մեխանիզմներ է պետք մշակել։

Հերիք է հեքիաթներ պատմեք իբր բարեգործություններ եք անում, ներդրումներ եք անում. ձեր կատարած ծախսերը շատ վաղուց եք փակել և շատ վաղուց գերշահույթներ եք ստանում երկու իրար հետ փոխկապակցված ընկերություններով։

Սահմանին կանգնած զինվորները այնտեղ են նաև ձեր բիզնեսի համար, ձեր շահույթ ստանալու համար։ Իսկ դուք դրած առանց այն էլ սոցիալապես անապահով այդ խավին «քամում» եք։

Հանեք այդ ռոումինգը Ղարաբաղից, զինվորների և նրանց ծնողների վրա փող մի աշխատեք: Գրում է «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը :

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ