21 Սեպտեմբերի, Saturday, 2019
KFC

Ընտրապայքարի ընթացքում աննախադեպ էր ատելության մթնոլորտը. Դավիթ Հարությունյան

davit-harutyunyan

ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Դավիթ Հարությունյանի համոզմամբ` այս ընտրությունները չեն տարբերվում 2017 թվականի ընտրություններից: «Աննախադեպ էր ատելության մթնոլորտը, որը ձևավորվեց Հայաստանում՝ այս ընտրապայքարի ընթացքում, հասարակության բաժանումը սեւերի և սպիտակների, ցավոք սրտի, բովանդակային առումով դա հետքայլ է»,- ասաց Դ. Հարությունյանը։

Ըստ նրա՝ ընդդիմության ձայնը պետք է շարունակի լսելի լինել խորհրդարանում, որովհետև ուժեղ ընդդիմությունն է, որ մշտապես շնչում է իշխանության թիկունքում և թույլ չի տալիս, որ իշխանությունը կատարի սխալ քայլեր:

Նա նշեց, որ այս ընտրություններին ավելի ակտիվ է ՀՀԿ-ի երիտասարդական թեւը, սակայն խորհրդակցում են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ