27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանի եղբորորդին ու ԿԳ նախարարը միջնորդել են թաղապետի պաշտոնի համար

Շենգավիթի ՔՊ կառույցի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը  ընդգրկվել է ՔՊ ընտրացուցակում ու նույն հաջողությամբ էլ դուրս թռել այդ ցուցակից: Այս մասին հայտնում է NEWSPRESS.amը:

Հիշեցնենք, որ երիտասարդն այդ ցուցակում հայտնվել էր ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյան Նիկոլի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ջանքերով ու հովանավորությամբ: Եվ քանի որ վերջիններիս վրա ծանր էր նստել իրենց «պարտությունը» և Մկրտչյան Ռազմիկ անուն-ազգանունը ջնջվել էր ցուցակից, ուստի Փաշինյան Նիկոլի եղբորորդին ու Հարությունյան Արայիկն այս հարցով ներգրավել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ըստ  տեղեկությունների՝ նրանք ասել են, որ Ռազմիկ Մկրտչյանի համար «վերևից է» հրահանգված:

Ի վերջո՝ Հայկ Մարությանը տեղի է տվել: Ըստ շրջանառվող լուրերի Հայկ Մարությանը երեկ՝ նոյեմբերի 19-ին, կանչել է Ռազմիկ Մկրտչյանին իր մոտ: Մոտ մեկ ժամ զրույցից հետո նրան  ասել է, թե «դուխով գնա, երկու օրից քեզ Շենգավիթի թաղապետ կնշանակեմ»:  Ու չի էլ քննարկվում, թե 26-ամյա երիտասարդից ինչ թաղապետ, ու ինչպես է նա պատկերացնում վարչական շրջանի ղեկավարումը, կարևորը նրա համար միջնորդել են ու «վերևից» դաբրոն ստացել:

Այս ամենը, սակայն, մտահոգություն է առաջացրել Շենգավիթի բնակչության շրջանում: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում թողած մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Ռազմիկ Մկրտչյանի նշանակումը, մեղմ ասած, Շենգավիթի  բնակչության սրտով չի լինի. «Շենգավիթի թաղապետարանը փորձադաշտ չի, որ ում պատահի քաղաքապետը թաղապետ նշանակի: Խնդրանքով դիմում ենք Ձեզ, որ քաղաքապետին սթափության կոչ անեք»,-գրում են քաղաքացիները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ