25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մի ժամանակ ամեն ինչում մեղավոր էին Սերժն ու Սաշիկը, հիմա մեղավոր է թամբալ ժողովուրդը» /տեսանյութ/

«Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանն անդրադարձել է Աստանայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել աշխատել։

Նա նշել է, որ շուտով Հայաստանում օրենսդրական փոփոխություններ են արվելու տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններն ավելի հասանելի դարձնելու համար։ «Մեր հիմնական նպատակն է մարդկանց քաջալերելը, ինչպես հեղափոխության ժամանակ, մենք նրանց ասացինք՝ ժողովուրդ ջան, դուք հզոր եք, վեր կացեք, ձեր իրավունքներին տեր կանգնեք։ Հիմա նույն բանը բիզնեսին ենք ասում։ Հիմա մեր խնդիրն է, որ հարյուր հազարավոր մարդիկ տնտեսական առումով ինչ-որ մի բան անեն, ամեն մեկն իր չափով, որ մարդիկ հասկանան միայն աշխատանքով է հնարավոր լուծել այն խնդիրները, որոնք կան»,-նշել է նա։ Փաշինյանն ասել է, եթե շարժվեն տանը նստելու ու կառավարությանը սպասելու տրամաբանությամբ, այդ խնդիրները չեն լուծվելու։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ