25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սուրճը, քաղցրեղենը և կարմիր միսը կարող են սթրեսի պատճառ դառնալ

Բժիշկները եկել են այն եզրակացության, որ մարդու մոտ ընկճախտ են առաջացնում ոչ թե առողջությանը վնասակար, այլ ընդհակառակը` բնական սնունդը:

Ինչպես հայտնում է ТСН-ը, մասնագետների կարծիքով, հենց այդ սնունդն է առավել վնասակար և խաթարում է նյարդային համակարգը:

Բժիշկները խորհուրդ են տալիս նրանց, ովքեր ընկճախտի մեջ են հայտնվել, վերանայել իրենց սննդակարգը և բացառել սուրճը, քաղցրավենիքը և կարմիր միսը: Նրանց կարծիքով, մեծամասնության մոտ օրը սկսվում է սուրճով, որի չափից ավելի օգտագործումը կախվածություն է առաջացնում կոֆեինից, և սուրճը վերածվում է դոպինգի:

«Բարության չափաբաժինը» ստանալու անհնարինությունը հանգեցնում է հոգնածության և ֆիզիկական թուլության:

Բժիշկների խոսքերով, քաղցրեղենի սիրահարների մոտ օրգանիզմը արտադրում է մեծ քանակով ինսուլին` օրգանիզմում հայտնված ողջ շաքարը վերամշակելու համար: Այդ պատճառով քաղցրը նույնպես կախվածություն է առաջացնում` ստիպելով քաղցրի նոր չափաբաժնով տրամադրությունը փոխել: Ընկճախտը խորանում է նաև քաշի ավելացման հետևանքով:

Բժշիկների խոսքերով, առավել վտանգավոր է համարվում կարմիր միսը: Սպիտակուցային կենդանական սնունդը դանդաղ է մարսվում օրգանիզմում, իսկ տարրալուծման գործընթացի ժամանակ կուտակվում են թունավոր նյութեր, որոնք բացասաբար են ազդում նյարդային համակարգի վրա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ