19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխարհում ամեն 4–րդ մարդն ավելի շատ ժամանակ է անցկացնում համացանցում, քան քնում է

Ըստ նոր հարցման արդյունքների՝ աշխարհում ամեն 4–րդ մարդն ավելի շատ ժամանակ է անցկացնում համացանցում, քան քնում է: Հարցման մասնակիցների 51 տոկոսն ընդունել է, որ տառապում է «e-անհանգստությունից», այլ կերպ ասած՝ չափազանց անհանգիստ է լինում, եթե չի կարողանում ստուգել իր էլեկտրոնային փոստը կամ Facebook-ի էջը:

Mail Online-ը գրում է, որ տղամարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում: Ի տարբերություն կանանց` տղամարդկանց չորսից մեկը օրական ավելի քան 6 ժամ է լինում համացանցում: Կանանց միայն հինգից մեկն է այդքան ժամանակ տրամադրում ինտերնետին:

Հարցման մասնակիցներից քսանից մեկը օրական քսան անգամից ավել ստուգում է իր էլեկտրոնային փոստը, որը նշանակում է որ նա այդ գործողությունն անում է 45 րոպեն մեկ: Բայց հարցմանը մասնակցողներից շատերը կարծում են, որ ինտերնետի այդքան շատ օգտագործումը վատ չէ:

Հարցումն անցկացրել է Sky Broadband ընկերության ներկայացուցիչ Ջոն Բլումբերգը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ