01 Նոյեմբերի, Կիրակի, 2020
KFC

Երբեւէ նման անտարբեր վերաբերմունք դեպի վիրավոր զինվոր չի գրանցվել

1527165333-1536

Վիրավոր զինվորի մայր Արմինե Ղազարյանը բաց նամակ է գրել առողջապահության նախկին ու ներկա նախարարների մասին. «Արմեն Մուրադյանն առաջին օրվանից հարազատ եղբոր, հոր պես կանգնած է եղել մեր ընտանիքի կողքին: Մինչ բոլոր պաշտոնյաները ասում էին, որ օրենքը իրենց թույլ չի տալիս օգնել մեզ, այս մարդը ուղիղ 2 տարի պահեց մեզ: Ջնջեց բոլոր օրենքները ու օգնեց:

Այն ամենն ինչ ինքն է արել իմ և իմ նման հարյուրավոր մայրերի համար միայն մենք գիտենք: Ամեն գործ թողում ու գալիս էր մեզ մոտ, երբ ասում էին որ Ալբերտը լավ չէ: Զրուցում էր, ուժ տալիս:

Այսօր առողջապահության նախարարի ասուլիսը տեսա: Նախարար, որ բացի գրավոր մերժումից որևէ այլ բան չի արել տղայիս ու իր նման հարյուրավոր տղաների համար: Մինչ Ալբերտն անվճար սովորում էր տնտեսագիտական համալսարանում: Դիմում գրեց, կամավոր տարկետում վերցրեց ու եկավ պաշտպանելու հայրենիք:

Այսօր նախարար համարվող այս մարդն անգամ դեղորայքի հարցը չի օգնում լուծենք ու իր ասուլիսի ժամանակ առանց խորանալու ասում է, մենք չենք տրամադրում դեղորայք: Մենք ամուր կանգնած ենք Արմեն Մուրադյանի կողքին, ինչպես ինքը մեր կողիքն:

Նաև նշեմ, որ երբ մեր տղաները ուզում էին ցույց անել կամ բողոքել իր համար վարչապետին, ամիսներ շարունակ Արմեն Մուրադյանն էր զսպում, ասելով որ նոր նշանակված մարդ է, ժամանակ է պետք, որ մարդը կարողանա հարցերը կարգավորել:

Այժմ ինքս էլ պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր նախարարությունների մեջ ամենաիներտ նախարարությունն է, որը ոչ մի կաթիլ սրտացավություն կամ պատասխանատվություն չի զգում մեր վիրավոր տղաների համար: Հարգելի պարոն Թորոսյան, քանի անգամ եք ինձ ընդունել, քանի անգամ եք Ալբերտիս հարցով զբաղվել: Տեղյակ եք, որ մենք կանք, ամեն օր դեղի գումար եմ մուրում, որ պարզապես տղաս ապրի: Այսօր խոսում էիք ինքնավստահ, մեղադրանքներ էինք հնչեցնում, եկեք զբաղվեք որդուս խնդիրներով, կարող եմ հրապարակել նամակաները, որոնք չոր ու ցամաք մերժել եք:

Որոշել ենք, ասուլիս ենք անելու ծնողներով, որ խնդրենք ձեզ զբաղվեք մեր հերոս տղաների առողջական խնդիրներով, որ հանկարծ ձեր զբաղված օրակարգի պատճառով ճակատագրական հետևանքներ չգրանցվեն: Ի դեպ, որևէ նախարարի պաշտոնավարման ընթացքում նման անտարբեր վերաբերմունք դեպի վիրավոր զինվոր չի գրանցվել»:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ