19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քչերն են գիտակցում, թե իրականում ինչ է պահանջում առաջնորդությունը

Բոլորը ցանկանում են առաջնորդ, ղեկավար լինել, բայց շատ քչերն են գիտակցում, թե իրականում ինչ է պահանջում առաջնորդությունը: Գագաթին հասնելու համար պետք է լեռան ստորոտից սկսել՝ ուրիշներին ծառայելուց:

Ծառա դառնալը հնչում է այնպես, ասես աշխարհում ամենացածր դիրքը լինի, բայց, ըստ Հիսուսի, ծառայի դիրքն ամենաբարձր դիրքն է, որին երբևէ կարող ես հասնել: «…Ձեզանից ով որ կամենա մեծ լինել՝ թող ձեզ ծառա լինի։ Եվ ձեզանից ով որ կամենա առաջին լինել, թող ամենին ծառա լինի: Որովհետև մարդի Որդին էլ չեկավ, որ իրեն ծառայեն, այլ նա ծառայի և իր անձը փրկանք տա շատերի տեղ» (Մարկոս 10.43-44):

Դա իմ մտքից վեր է, երբ մտածում եմ, որ տիեզերքի գերագույն և զորեղ Թագավորը եկավ երկիր՝ ծառայելու մարդկանց, ում Ինքը ստեղծել էր: Եվ դա հենց այն էր, ինչ Հիսուսն արեց: Աստված ցանկանում է խոնարհության այդ տեսակն արտացոլված տեսնել մեր կյանքերում նույնպես:

Ահա թե ինչի է դա նման. եթե ցանկանում ես, որ մարդիկ հարգեն քեզ, նախ դու սկսիր հարգել նրանց, եթե ցանկանում ես, որ քեզ լսեն, ապա ձայնիդ մի փոքր հանգիստ տուր ու սկսիր լսել: Եթե կարեկցանքի կարիք ունես, ուրեմն սկսիր ուրիշների հանդեպ կարեկցանք դրսևորել: Հիսուսը տվել է մեզ բանալի. մեծությունը սկսվում է ուրիշներին ծառայելուց:

Նիք Վույչիչ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ