28 Մայիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Մարդ սպանելու համար դատապարված որեւէ անձ չպետք է համաներման ենթարկվի

13.thumb

Ցմահ ազատազրկումների հետ կապված, ես կարծում եմ սկզբունքորեն, որ մարդ սպանելու համար դատապարված որեւէ անձ չպետք է համաներման ենթարկվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադարռալով համաներում հայտարարելու մասին նախագծին, որը պետք է ԱԺ-ում քննարկվի հոկտեմբերի 31-ին:

Սակայն, ըստ նրա, իսկապես պետք է աշխատեցնել պայմանական վաղակետ ազատելու մեխանիզմը, պատժաչափերը փոխելու մեխանիզմը, ներման մեխանիզմը, որպեսզի անհատական մոտեցում ցուցաբերվի:

Փաշինյանն ընդգծեց, որ դա հնարավորություն կտա գործերը հատ-հատ նայելու:

Դիտարկմանը, որ համաներումը «Սասնա ծռերի» գործին, Սեֆիլյանի գործին վերաբերում է, իսկ Նորքի զինված խմբի գործին չի վերաբերում, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ես չեմ կարող ասել: Այդտեղ մի քիչ մոտեցման ու գնահատականի հարց կա: Ես կարծում եմ, որ մարդ սպանած որեւէ մարդ երբեւէ ՀՀ-ում չպետք է համաներման ենթարկվի»:

Հարցին, թե զինված հարձակում իրականացնողների վրա համաներման տարածումը, օրինակ՝ «Սասնա ծռերի», վատ նախադեպ չի՞ ստեղծում, Փաշինյանը պատասխանեց. «Հայաստանում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի: Բռնության գործադրումը քաղաքականության մեջ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության: Դա սկսվելու է հայտարարությունների մակարդակով, նախապատրաստությունների մակարդակով, էլ չեմ ասում, որ մենք չպետք է թույլ տանք, որ դա հասնի իրագործման մակարդակի»:

Իսկ «Սասնա ծռերի» վրա համաներումը տարածվում է, որովհետեւ «դա անհրաժեշտ է հանրային համերաշխությունը վերականգնելու, եւ իմ ասած սկզբունքի համար մեկնարկային կետ արձանագրելու համար»:

Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ անընդունելի է, որ մարդ սպանած անձը մի քանի ամիս կամ մեկ տարի նստելուց հետո ազատ արձակվի:

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ