02 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Պահանջում են չեղարկել Երևանում նախատեսվող ԼԳԲՏ «քրիստոնյաների» ֆորումը

Screenshot-2018-04-05-at-13.33.10
Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» նորաստեղծ հասարակական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով հավաստել է, որ պայքարելու է հայկական ավանդական արժեքների անձեռնմխելիության համար: Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ նշված է.
 
«Սույնով հայտնում ենք հայկական արժեքների պաշտպանության «Կամք»‰ հասարակական նախաձեռնության ստեղծման մասին։ Հայտարարում ենք, որ համատեղ ջանքերով պայքարելու ենք հայկական արժեքների պաշտպանության համար:
 
Ջանք չենք խնայելու, որպեսզի անձեռնմխելի լինեն հայկական ավանդական սուրբ եկեղեցին, հայկական ավանդական ընտանիքը, հուշարձանները, մշակույթը, լեզուն, որոնք մեր ժողովրդի հազարամյա մշակույթի ու ավանդությունների հենասյուներն են և հաստատված են մեր երկրի Սահմանադրությամբ:
 
Սույն հայտարարությամբ զգաստության ենք հրավիրում բոլոր նրանց, ովքեր վերջին շրջանում առանց ամոթի ու անզգուշորեն փորձում են Հայաստանում ավանդապաշտ մեծամասնությանը ճնշել իրենց խարդավանքով ու կեղծ և օտարամուտ արժեքներով, կոչ ենք անում չտրվել արկածախնդրության և մեր երկիրն ապակայունացնելու սին հույսերին:
 
Հայրենի իշխանություններին հորդորում ենք անսալ մեր կոչերին և տուրք չտալ օտար երկրների կողմից մեզ պարտադրվող կեղծ ազատականությանը, առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, որը հզոր երաշխիք է մեր ժողովրդի շարունակականությունն ապահովող հայկական եկեղեցու և հայկական ավանդական ընտանիքի անձեռնմխելիությանը:
 
Կոչ ենք ուղղում համայն հայությանը, հայ ավանդապաշտ երիտասարդությանը, հայկական եկեղեցական ու քաղաքական շրջանակներին միանալ մեր ջանքերին և կասեցնել հետզհետե Հայաստան ներթափանցող ու ահագնացող այլասերման սպառնալիքին:
Թող ոչ ոք ազատականության ու հանդուրժողականության դասեր չտա հայությանը, մեր հանրությունը հանդուրժում է մարդու խղճի և սեռական ազատությունը, հանդուրժել է, պետք է հանդուրժի ու կհանդուրժի:
 
Սակայն հայկական արժեքներին սպառնալը ազատականություն չի կարող համարվել: Հայաստանում մեր երեխաների և մայրերի աչքերի առաջ այլասերություն չի քարոզվելու:
 
Ցեղասպանություն, երկրաշարժ, պատերազմներ և զանգվածային արտագաղթ տեսած մեր ժողովրդի առաջնային խնդիրը հայկական ավանդական ընտանիքի և հայ առողջ ու գիտակից երեխաներ ծնելու ավանդույթի պաշտպանությունն է: Դրանով իսկ համասեռամոլության քարոզումը ուղիղ սպառնալիք է մեր ժողովրդի և երկրի անվտանգությանը:
 
Այս առիթով պահանջում ենք չեղարկել սույն թվականի նոյեմբերի 15-ից 18-ը Երևանում նախատեսվող Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ «քրիստոնյաների» միջազգային ֆորումը, որովհետև այն անկանխատեսելի դեպքերի և բռնության ու զայրույթի պատճառ է դառնալու, որի ողջ պատասխանատվությունը ընկնում է ֆորումի կազմակերպիչների և այն Հայաստանում արտոնողների վրա»:
 
Նախաձեռնող խումբն առաջարկում է հարցերի դեպքում զանգահարել 044 771779 հեռախոսահամարով:
KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ