19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ի գործի բացահայտումն այս իշխանությունները ավելի լուրջ փակուղի են մտցրել

11767063

Նիկոլ Փաշինյան. «Մարտի 1-ի գործը բացահայտված է»:

Սասուն Խաչատրյան. «Տիգրան Աբգարյանին սպանել է հատուկ ջոկատայինը… Սպանությունները բացահայտված են… Մարտի 1-ի սպանդին մասնակցած զինվորականները հավելյալ գումարներ են ստացել… Հովիկ Աբրահամյանի տարածքից հայտնաբերված զենքերը հնարավոր է, որ օգտագործվել են մարտի 1-ին»

-Մարտի 1-ի գործով բացառապես ոչ ոքի մեղադրանք առաջադրված չէ 10 զոհերի սպանությունները ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ մասով: -Մարտի 1-ի գործով հիմնական մեղադրյալ Միքայել Հարությունյանը ազատ տեղաշարժվում է ՌԴ-ում, քանի որ ՌԴ իրավապահ մարմինները նրան հանել են հետախուզումից` հետախուզումը համարելով ԱՆՀԻՄՆ:

-Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը վերաքննիչ դատարանը համարեց հակասամանադրական և երկրորդ նախագահի կալանքը վերացրեց, իսկ փաստաբանները Վճռաբեկ դատարան բողոքին զուգահեռ բողոք են ուղարկում ՄԻԵԴ:

-Մյուս կալանավորված և մեղադրված անձը` Յուրի Խաչատուրովը նույնպես ազատված է կալանքից և գտնվում է իր աշխատանքի վայրում:

Նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչման գործընթացը ոնց որ կասկածելիորեն դանդաղում է:

-Մարտի 1-ի գործով հաջորդ` ամենաշատ կալանավորման հիմքերն ունեցող անձը (ըստ Սասուն Խաչատրյանի և Վանեցյանի գաղտնալսված խոսակցության բովանդակության) Սեյրան Օհանյանը ոչ միայն չի կալանավորվել այլև անգամ ներգրավված չէ գործում որպես մեղադրյալ:

-ՀՔԾ և ԱԱԾ պետերի միջև տեղի ունեցած խոսակցության գաղտնալսումից պարզ է դառնում, որ տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը նախաքննական մարմնի ղեկավարի մոտ ունի արտոնյալ կարգավիճակ և դա քիչ է մի հատ էլ ՀՔԾ պետի ՀՐԱՀԱՆԳՈՎ/ՊԱՏՎԵՐՈՎ հարցազրույցներ է տալիս գործի վերաբերյալ:

Այսքանով նվազագույնը խախտվում է նաաքննական մարմնի անաչառության պարտադիր պայմանը, եթե չխոսենք փաստաբանի` ՀՔԾ պետի «տասովչիկ» լինելու փաստի արատավորության մասին: -Սասուն Խաչատրյանի և Արթուր Վանեցյանի գաղտնալսված խոսակցության արդյունքում պարզ է դառնում, որ Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն այս մարդկանց կողմից կոնկրետ ՔԱՂԱՔԱԿԱՆ նպատակահարմարությունից ելնելով շահարկվում են, դատավորներին նախկինների պես հրահանգավորում են և ակամայից քաղաքական հետապնդում են իրականացնում:

Հ.Գ. Հիմա, եթե այսքան փաստերը հերիք չեն, որպեսզի ֆիքսենք, որ մարտի 1-ի գործի բացահայտումն այս իշխանությունները ավելի լուրջ փակուղի են մտցրել ուրեմն մենք նվազագույնը Անասանաֆերմայի հայտնի կենդանիների կերպարներն ենք և Անասնիզմը Հայաստանում դժբախտաբար հաղթանակ է տոնել: Նույն առավել խայտառակ վիճակն է տիրում երկրի մյուս կենսական նշանակության ոլորտներում, բայց ամեն ինչ հերթով ուղղակի այսքանից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, առավել քան Սերժ Սարգսյանինը, հիմնված է ՍՏԻ և ԿԵՂԾԻՔԻ վրա:

Նարեկ Սամսոնյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ