19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարզիչն ամբողջ քաղաքին արգելել է կերակրել ճարպակալությամբ տառապող տղամարդուն

1_Takeaways-given-leaflets-ordering-them-not-to-serve-local-morbidly-obese-man-because-food-may-kill-h

Անգլիայի Միդլսբրո քաղաքի վաճառքի կետերում, որտեղից կարելի է սնունդ գնել այլ վայրում ուտելու համար, տեղի բնակչի պատկերով պաստառներ են կախվել, որը ճարպակալմամբ է տառապում: Պաստառները կոչ են անում դադարել նրան կերակրել, հաղորդում է Daily Mirror պարբերականը:

Ավելորդ քաշի պատճառով 27-ամյա Դերեն Մաքլինթոքը՝ Դիբսի մականունով, չի կարողանում ավտոմեքենա վարել, իսկ ինքնաթիռով ճամփորդելիս ստիպված է  երկու տոմս գնել: Բացի այդ, նա հատուկ հագուստ է կրում, որը սովորականից ավեելի թանկ արժե:

«Բժիշկներն ասել են, որ եթե շարունակեմ ապրել այնպես, ինչպես նախկինում, երկար չեմ ձգի»,-ասել է Դիբսին:

Տեղի մարզասրահներից մեկի սեփականատերը՝ Մայք Հինդը, որը Մեծ Բրիտանիայում լավագույն անձնական մարզիչներից է համարվում, համաձայնել է անվճար օգնել երիտասարդին:

Հինդը կարծում է, որ գիրուկը պետք է հետևի իր սննդակարգին: Նրան օգնելու համար մարզիչը գիրուկի պատկերով պաստառներ է բաժանել Միդլսբրոյի սննդի կետերում: «Փրկե՛ք Դիբսիին: Նա մահանում է ճարպակալությունից: Այդ մարդուն թույլ մի՛ տվեք ուտել»-ասվում է պաստառների մակագրությունում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ