25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես կուզենայի միայն միանման գուլպաների մասին հոդվածներով ողողված մամուլ չունենալ

Գիտեմ, որ համընդհանուր ցնծության ժամանակ վտանգավոր ա հակառակ տեսակետ հայտնելը, բայց չնկատել ու իմացածն էլ մոռանալ չի ստացվում ու չեմ ուզում։ Ազերա-կանադական համատեղ ռազմաարդյունաբերությունը, ավելի կոնկրետ զինված տեխնիկայի, էլ ավելի կոնկրետ զրահապատ մեքենաներից մինչև տակտիկական միջոցներ, գործում է 2009-ից։

Ես հասկանում եմ, որ զենքի բիզնեսը թե Կանադայի, թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի, թե Ֆրանսիայի, թե Չինաստանի կամ այլ երկրի համար ամենաեկամտաբեր ոլորտներից է, և անգամ իրենց թշնամուն պատրաստ են զենք, զինամթերք և զին տեխնիկա վաճառել և Կանադային չեմ մեղադրում մեր թշնամու հետ համատեղ ձեռնարկություն ունենալու համար։

Բայց ես կուզենայի ֆրանկոֆոնիայի կամ այլ այցերի և հանդիպումների ընթացքում լսել համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ներդրումներ անելու և Հայաստանի զարգացմանն ուղղված նախագծերի մասին հայտարարություններ, ոչ թե միայն միանման գուլպաներ հագնելու մասին հոդվածներով ողողված մամուլ ունենալ։ Գիտեմ այդ ամեն ինչն ունենալու համար ժամանակ ա պետք, բայց գոնե հայտարարություններն ու հուշագրերը պետք ա այսօր լինեն՝ վաղը գործնականին անցնելու համար։

Արմեն Հայրապետյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ