26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առաքիչին դատի են տվել պիցայի մեջ թքելու համար

Թուրքիայում սկսվել են պիցայի մեջ թքած առաքիչի գործով դատական լսումները։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ նրան կարող է մինչև 18 տարվա ազատազրկում սպառնալ։

Միջադեպը տեղի է ունեցել Էսքիշեհիր քաղաքում՝ մարտին։ 18-ամյա առաքիչ Բուրաքը բացել է տուփը և հեռախոսով կռացել է դրա վրա։ Նա թքել է պիցայի վրա, իսկ հետո տարել է այն հինգերորդ հարկ՝ Հուսեյն Ալյուզ անունով պատվիրատուին։

Առաքիչին մեղադրանք է առաջադրվել «սննդի թունավորման կամ փչացման միջոցով մարդու կյանքին դիտավորյալ վնաս հասցնելու» համար։

Ինքը՝ Բուրաքը պնդում է, որ բացել է տուփը, որպեսզի ստուգի պիցայի վիճակը, քանի որ ճանապարհին թեթև վթարի մեջ է ընկել։ «Ես գիտեի, որ պիցան պատվիրած տղամարդը կշտամբել էր իմ գործընկերուհի Էյլինին, որն ընդունել էր պատվերը։ Ես գիտեի, որ նա խնդրահարույց պատվիրատու է։ Ես բացեցի տուփը, որպեսզի համոզվեի, որ պիցան կարգին է, իսկ հետո լուսանկարեցի այն և ուղարկեցի Էյլինին։ Ես հաստատ չեմ թքել դրա վրա»,– հայտարարել է նա դատի ժամանակ։

Ալյուզը պնդում է, որ պիցան պատվիրելիս ոչ ոքի հետ չի վիճել։ Նա արդեն կերել էր երկու կտոր, երբ հաղորդագրություն է ստացել իր դռնապան զարմիկից՝ «չուտես պիցան» տեքստով։ Հետո նրանք միասին նայել են տեսախցիկների ձայնագրությունները և որոշել են, որ առաքիչը թքել է պիցայի վրա։

Քրեական դատարանը գործի լսումը հետաձգել է մինչև փետրվար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ