24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արմեն Սարգսյանը հայտարարությամբ հանդես կգա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք կստորագրի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։

«Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ», – լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հարցը, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարգավորվի երկխոսության, բանակցությունների ճանապարհով.

«Եվ այդ ամենն օրենքի սահմաններում: Ես սկսել եմ իմ հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին  Ազգային ժողովում լարված պայմաններում քվեարկություն տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու հարցով։ 

Հրավիրած արտահերթ նիստից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վերցրել էր պատգամավորների քարտերը, որպեսզի քվեարկություն տեղի չունենա, սակայն որոշվել էր այն անցկացնել ձեռքով։

Արդյունքում նախագիծը ստացավ 67 կողմ ձայն։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ