19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանկոֆոնիայի երկրների առաջնորդները հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդում

Ֆրանկոֆոնիայի երկրների առաջնորդները, ինչպես նաև կազմակերպության քարտուղար Միքայել Ժանը ծաղկեպսակ դրեցին Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։

Իրենց երկրների անունից հյուրերը հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։

Դրանից հետո պետությունների ղեկավարները կժամանեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բացմանը, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 11-ին և 12-ին։

Գագաթնաժողովին ներկա կլինեն Էմանուել Մակրոնը, Ջասթին Տրյուդոն, Շառլ Միշելը, այլ հյուրեր։

Գագաթնաժողովին կմասնակցեն 38 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի և Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն և Շառլ Միշելը, Լիբանանի նախագահ Միշել Աունը։ Գագաթնաժողովին մասնակցում են 84 պատվիրակություններ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ