23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ծառուկյան դաշինք»-ը վարչապետի թեկնածու չի առաջադրի. Ծառուկյանն ու Փաշինյանը հուշագիր են ստորագրել

Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման արդյունքներով հուշագիր է ստորագրվել: Այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը՝ հրապարակելով հուշագրի լուսանկարը:

Ստորագրված հուշագրում, մասնավորապես, ասվում է.

ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը մի կողմից եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյանդաշինք» խմբակցությունը, իդեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խմբակցությանղեկավար ԳագիկԾառուկյանի՝ մյուս կողմից (այսուհետ՝ Կողմեր)՝ շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդաիշխանության հաստատման գործում, ստորագրում են սույն հուշագիրը՝ ներքոշարադրյալի վերաբերյալ:

  1. Կողմերը համակարծիք են 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
  2. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը եւ ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյանդաշինք»խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է ՀՀվարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որեւէ թեկնածուի: Ինչպես նաեւ խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որեւէ նախաձեռնության:
  3. Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտությանեւ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ:
  4. Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

 

ՀՀ ԱԺ«Ծառուկյանդաշինք»խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան»

Հիշեցնենք, կառավարությունում ընթանում էր Նիկոլ Ծառուկյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ