22 Փետրվարի, Saturday, 2020
KFC

ՆԱՏՕ-ի պետքարտուղարը Բաքվում եւս մտահոգություն է հայտնել Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ

image_3870

ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, կրկին իր մտահոգությունը հայտնեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ:

“Ինձ լրջորեն մտահոգում է Ադրբեջանի որոշումը` ներում շնորհել Սաֆարովին: Այն, ինչ նա կատարել է 2004-ին, հանցագործություն է, որը չպետք է խրախուսվի: Դա կոտրում է վստահությունը եւ չի նպաստում ղարաբաղյան գործընթացի կարգավորմանը”,-ասվում է Ռասմուսենի  Twitter-ի պաշտոնական  էջում:

ՆԱՏՕ-ի պետքարտուղարը նաեւ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: “Առաջ գնալու միակ տարբերակը երկխոսությունը, փոխզիջումը եւ համագործակցությունն է: Լարվածությունը տարածաշրջանում հարկավոր է վերացնել եւ քայլեր ձեռնարկել համագործակցության եւ հաշտության ուղղությամբ”,-հավելել է Ռասմուսենը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ