19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ալկոհոլն ավելի շատ է մահվան պատճառ դառնում, քան ՁԻԱՀ-ը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ալկոհոլը ավելի ու ավելի հաճախ է դառնում վաղաժամ և անսպասելի մահվան պատճառ և այդ հաճախականությամբ արդեն շրջանցել է մի քանի անբուժելի հիվանդությունների։ Կազմակերպության մասնագետները հաշվել են, որ ալկոհոլը դառնում է մոլորակի վրա յուրաքանչյուր 20-րդ մահվան պատճառը՝ շրջանցելով նույնիսկ այնպիսի հիվանդություններին, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը։ Այս մասին գրում է Medical Express-ը։

Հետազոտողները նկատել են, որ ալկոհոլի չարաշահումը բոլոր մարդկանց առավել անպաշտպան է դարձնում տուբերկուլյոզի, ՄԻԱՎ-ի, թոքաբորբի և այլ վարակիչ հիվանդությունների հանդեպ:

2016 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես արձանագրել է ալկոհոլի հետևանքով մահացածների ահռելի թիվ՝ գրեթե 3 մլն մարդ, ինչը կազմում է տարվա ընթացքում մահացությունների ընդհանուր թվի 5,5%-ը։

Համեմատության համար նշվում է, որ նույն թվականին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պատճառով մահացածների թիվը կազմել է ընդհանուր թվի 1,8%-ը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ