26 Օգոստոսի, Երկուշաբթի, 2019

Դուրս գալ ՀԱՊԿ-ից, հեռացնել ռուս սահմանապահներին. Սասնա Ծռեր

111-7

Պետք է վերանայվեն բոլոր այն միջազգային փաստաթղթերը, որոնք հայ-ռուսական հարաբերությունների հիմքն են կազմում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նա նշեց, որ պետք է չեղյալ համարել ԽՍՀՄ եւ ԱՊՀ պայմանագրերը, դուրս գալ Ռուսաստանի առանցքի շուրջ ստեղծված ձեւաչափերից՝ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից: Նա ասաց, որ Հայաստանը չի կարող իրեն սահմանափակել վերպետական կառույցներով: Սասնա Ծռերը մտադիր են ռուսակսան 102-րդ ռազմաբազան եւ ռուս սահմանապահներին անհապաղ դուրս բերել Հայաստանից:

«Եթե խոսում ենք ռուսական գաղութատիրությւնից, բնականաբար ռուսական ռազմական ուժը, որ այստեղ գոյություն ունի, պետք է փուլ առ փուլ դուրս բերվի: Եթե խոսում ենք սահմանը պահելու մասին, դա ուղղակի խայտառակություն է, աշխարհում այդպիսի բան գոյություն չունի, Հայաստանը միակն է, որի սահմանները պահում են օտար պետության հատուկ ծառայությունները: Սա ուղղակի արտաքին կառավարման ապացույցներից մեկն է»,-հայտարարեց նա: Վարուժան Ավետիսյանն ասաց, առաջին հերթին Հայաստանը պետք է ձեռբազատվի ռուսական 102-րդ ռազմաբազայի ցամաքային ստորաբաժանումներից, իսկ ՀՕՊ-ն ու ավիացիան, նոր պայմանագրի միջոցով հնարավոր է ժամանակավորապես պահպանել:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ