19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սասնա Ծռերը՝ կուսակցություն. զինված խմբավորմանը դիմավորեցին հոտնկայս՝ ծափերով /տեսանյութ/

Կառավարական տան նիստերի դահլիճում մեկնարկել է Սասնա Ծռերի հիմնադիր համագումարը։ Բացի Սասնա Ծռերից այստեղ են Պետրոս Մակեյանը, Արա Պապյանը, Լեւոն Շիրինյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Արկադի Տեր-Թադեւոսյանը: Մինչեւ համագումարի մեկնարկը Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կողմ են ԱԺ-ը ցրելու վարչապետի նախաձեռնությանը։

Համագումարը մեկնարկեց ՀՀ օրհներգով, ապա ներս հրավիրվեցին ՊՊԾ գունդը գրաված Սասնա Ծռեր զինված խմբավորման ազատության մեջ գտնվող անդամները։ Դահլիճը նրանց երկար ու բուռն ծափերով դիմավորեց։ Բացման խոսքով հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանը։ Ասաց, վերջապես մեր երազած ազգային կազմակերպությունն է ծնվելու։

«Այն, ինչ այսօր սկսվում է, առնվազն լինելու է ապագա ազգային պետության հենարանը», – հայտարարեց Սեֆիլյանը։ Նրա խոսքով, մինչեւ այդ հանգրվանին հասնելը, հայ ժողովուրդը պայքարել է եւ տվել զոհեր, ինչպես Սեֆիլյանն ասաց, ռեժիմի զոհեր։

Գարեգին Չուքասզյանը ներկայացրեց արտաքին քաղաքականության իրենց տեսլահանը, ասաց, որ Արցախը դե յուրե պետք է միանա Հայաստանին, ՌԴ հետ հարաբերությունները պետք է նորովի կառուցվեն, 102-րդ ռազմաբազան պետք է հեռացվի Հայաստանից։

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ