16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Լեւոն Երանոսյանին

Հատուկ քննչական ծառայությունում քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Երանոսյանի պաշտպանը։

Մեղադրանքն առաջադրվել է Հայաստանի քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, դրանք են.

Հոդված 309. Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝

Մաս 2. Նույն արարքը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Մաս 3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Երանոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ օգտվելով իր իրավունքից, տեղեկացրել է վերջինիս պաշտպանը: Նախկին փոխոստիկանապետը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ