26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երկրի կեսը՝ Հացի, մյուս կեսն էլ՝ Ոգու սովի մեջ է գտնվում, դուք ընկել եք մեր ավանդական արժեքների հետևից

«Ես չգիտեմ, ձեզ ի՞նչ անուն է պետք տալ… երբ սահմանի ամբողջ երկայնքով ռմբակոծում է թշնամին, երբ խաղաղ բնակիչ է վիրավորվում, իսկ դուք Հայ Առաքելական Եկեղեցու պատմության դասավանդման-չդասավանդման, կեղծ օրակարգ եք առաջ տանում… Մի քիչ կոպիտ եմ ասում, բայց ասեմ, այ «ոչնչություններ», ուրեմն՝ ձեր Սորոս պապային փոխանցեք, որ նա ձախողել է… Այո, այո, աշխարհով մեկ հաջողած Սորոսը, Տապանի հանգրվանած Երկրում՝ Արարատյան Երկրում ձախողել է… Մի քիչ բարդ բան եմ ասում, բնականաբար դուք այս ասածներս չեք հասկանա, բայց Սորոսին փոխանցեք, ինքը կհասկանա…»:

«Հայոց Եկեղեցու Պատմության առարկայի դպրոցներում դասավանդման-չդասավանդման շուրջ ‘”ծավալվող” քննարկումների մեջ, գիտե՞ք ինչումն եմ տեսնում խնդիրը, որ փոխանակ այս մարդիկ լծվեն ՀՀ առջև ծառացած մարտահրավերների լուծման գործին, շեղում են հանրության ուշադրությունն այդ մարտահրավերներից ու փորձելով ձևավորել կեղծ օրակարգ պառակտում են, առանց այդ էլ խիստ բեվեռացված հանրությանը:

ՀՀ բյուջեն մեր տված հարկերից է ձևավորվում, և մե՛նք ենք որոշողը, ինչի՞ վրա ծախսել այն, քնձրոտ Սորոսի տված, քնձրոտ գրոշները բնավ նպատակ չեն հետապնդում՝ Հային ավելի երջանիկ, իսկ Հայաստանն ավելի ապահով դարձնելու համար: Տղերք չե՞ք գտնում, որ ժամանակն է օգտակար գործով զբաղվելու, Երկրի կեսը՝ Հացի, մյուս կեսն էլ՝ Ոգու սովի մեջ է գտնվում, դուք ընկել եք մեր Ավանդական Արժեքների հետևից, որ ի՞նչ անեք… :

Վահագն Չախալյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ