18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի ներքաղաքական տարաձայնությունները ԵԽԽՎ-ում օգտագործելու Ադրբեջանի փորձերը արժանի հակահարված կստանան. Արփինե Հովհաննիսյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կքննարկի հաջորդ շաբաթ կայանալիք նիստին: Այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ,  ԵԽԽՎ–ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Մոնիտորինգի հանձնաժողովի տեսակետը զեկույցի տեսքով  ներկայացվում է վեհաժողովին եւ ընդգրկում է մոնիտորինգի տակ գտնվող երկրի հասարակական-քաղաքական կայնքի բոլոր ոլորտները՝ մարդու իրավունքներ, քրեական գործեր, ընդունված կամ ընդունման փուլում գտնվող օրենքներ»,-նշել է Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի իրադարձությունները սրընթաց են զարգանում եւ բնական է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի մտահոգությունը:

Անդրադառնալով Ադրբեջանի  կողմից Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շահարկումներին, Արփինե Հովհաննիսյանը Henaran.am-ին ասել է.  «Ադրբեջանն իր գործողություններով կանխատեսելի է: Մինչեւ մոնիտորինգային հանձնաժողովի քննարկումը, վեհաժողովում սկսել են Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները շահարկել, բայց  լավ կլինի՝  Ալիեւը իր մասին մտածի, ամբողջ աշխարհը ծիծաղում է իր վրա: Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում Ադրբեջանում: Սրանք մեր խնդիրներն են, որոնց  մենք բախվում ենք մեր ցույց տված ժողովրդավարության ամենաբարձր մակարդակի արդյունքում»,-շեշտել է Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանը բնական է համարում, որ Ադրբեջանի ղեկավարը շահարկում է Հայաստանի ներքին խնդիրները եւ հիշեցնում է , որ ոչ վաղ անցյալում Իլհամ Ալիեւը նախ գովերգում էր ՀՀ նոր իշխանություններին, ըստ ամենայնի, ակնկալելով, իր հանդեպ դրական վերաբերմունք:  Այժմ, Արփինե Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանը ավանդական հակաքարոզչությունն է սկսել:

«Մեր ջանքերը միշտ մեկտեղված են ընդդեմ Ադրբեջանի եւ, եթե որեւէ ձեւով նրանք փորձեն սա մանիպուլացնել եւ օգտագործել, դրան արժանի հակահարվածը կտրվի, իսկ Արցախի անվտանգության հետ կապված իրենց դիրքորոշումները միշտ եղել են նույնը,  եւ մենք էլ միշտ անում ենք այն գործը, որը պարտավոր ենք անել եւ փառք Աստծո, մինչեւ այժմ, հաջողությամբ ենք անում»,-շեշտել է Արփինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանին  Ադրբեջանի նախաձեռնած բանաձեւում հակահայկական ձեւակերպում ներառելու փորձին, որը հայկական պատվիրակության ջանքերով անհաջողության է մատնվել, Ադփինե Հովհաննիսյանն ասել է, որ դա ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական քայլերից մեկն էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ