08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատարանը քննում է Հայկ Սարգսյանի խափանման միջոցի հարցը. փաստաբանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազին /լրացված/

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորոդու՝ Հայկ Սարգսյանի կալանքի վերաբերյալ նախնական դատական նիստը: Հայկ Սարգսյանի փաստաբանը նիստը նախագահող դատավոր դատավորը Աննա Դանիբեկյանից պահանջեց գործի նյութերը, 5 րոպե ժամանակ խնդրեց, դրանց որոշ մասին ծանոթանալու համար եւ հայտարարեց, որ գործի նյութերը ը պատշաճ կարգով հաստաված չեն, պատճեններ են: Փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին կոչ արեց մի կողմ թողնել կաշկանդվածությունը եւ ապահովել անձի արդար դատաքննության իրավունքը:

«Գործով անտեսվել են գործող օրենքները, խախտվելով են տարրական իրավական նորմերը՝ փորձելով ամեն գնաով հիմք ստեղծել, որպեսզի 2007թ-ին կարճված գործը վերսկսվի »,-նշեց փաստաբանը եւ հավելեց. « Նախաքննությունն իրականացվել է քրեական եւ քրեադատավարական նորմերի խախտումներով, չի ապահովել գործի լրվիվությունը, օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը եւ այդ ամենը իրականացվել է գործով հսկողություն իրականցնող դատախազ Առաքելյանի թողտվությամբ եւ կողմից»:

Նա հայտարարեց, որ Հայկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը անօրինական է, ենթակա է կարճման, քրեական հետապնդումը՝ դադարեցման: Նա նաեւ ասաց, որ իրավապահ մարմինները միմյանց հետ մրցակցում են, թե ով ավելի աղմկոտ բացահայտում կանի: Հիշեցնենք, Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով:

Քննչական կոմիտեն նշել էր, որ նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված` 2018 թվականի հուլիսի 3-ին վերացվել է քրեական գործի վարույթը կարճելու որոշումը, հարուցվել է նոր քրեական գործ, որով նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին։ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել՝ սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։

Փաստաբանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազին: Դատավորը հայտարարեց, որ բացարկի միջնորդությունը սահմանված կարգով քննության կառնվի եւ առաջարկեց անցնել խափանման միջոցի հարցի քննությանը: Դատական նիստը 15 րոպեով ընդմիջվեց:

Փաստաբանը  դատական նիստի ընդմիջմանը լրագրողներին ասաց, որ գործի կարճման հիմքով 2007 թվականին քրեական գործը ոչնչացվել է: Առկա է միայն 35 էջանոց  գործից անջատված մաս:

Նա նաեւ հայտարարեց, որ քրեական գործի նյութերը պատճենված են, բնօրինակներ չեն ներկայացվել եւ նշեց, որ հնարավոր է դրանք համակարգչային միջոցներով պատրաստված նյութեր են:

«Հաճելի է լինելու հետագայում դատավորին, որ այս քերական գործը հասնի ՄԻԵԴ, որ հետագայում այս տարիների համար խայտառակ որոշում կայացվի»,-ասաց փաստաբանը: Փաստաբանը չբացառեց, դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը բարձրացնելու հնարավորությունը:

Դատական նիստը վերսկսվելուց հետո փաստաբանը դիմելով դատարանին ասաց, որ պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել նրան. «Դուք ինքնաբացարկի ենթակա դատավոր եք, ակնհայտորեն կաշկանդված եք, ի զորու չեք այս գորոծվ արդար դատաքննություն իրականացնել: Ես ձեզ ցանկանում եմ ինքնաբացարկի միջոնորդություն ներկայացնել»: Պատրաստ են դատարանի դեպոզիտ հաշվին պատրաստ են վճարել ողջամիտ գրավի գումարը: Մեղադրող կողմը անթույլատրելի համարեց գրավի կիրառումը, ասաց գտնում է, որ մեղադրանքի հիմքերն այնպիսին են, որ չեն ապահովի մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին 12:30-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ