29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե մենք չկարողանանք ժողովրդավարական երկիր ստեղծել, շարժումը կիմաստազրկվի. Դավիթ Բաբայան

images

«Ամենակարեւորն այն է, որ վերականգնվեց անկախ պետականությունը: Այն ոչ միայն վերականգնվեց, այլեւ ողջ հայության հետ միասին, մենք ի վիճակի եղանք այն պաշտպանել»,- Henaran.am -ի-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ անկախության հռչակման 27-ամյակին ու Արցախի ձեռքբերումներին, ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանը շեշտեց՝ 1988-ին, երբ շարժումը սկսվեց եւ տրամաբանական ուղին հանգեց անկախ պետականության կերտմանը, Արցախի ժողովուրդը կանգնած էր ծանր երկընտրանքի առջեւ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստվում էր շարունակել իր ցեղասպան քաղաքականությունը, որն իրականացրել էր Բաքվում եւ Սումգաիթում:

Դավիթ Բաբայանի խոսքով, միայն Արցախի ու Մայր Հայաստանի միասնականության ու համախմբավածության շնորհիվ այսօր ունենք անկախ ու կայացած պետականություն: «Եթե մեր ոգին ամուր չպահեինք ու համախմբված չլինեինք , մենք կարող էինք կորցնել ամեն ինչ, անկախությունը կարող էր միայն դեկլատաիվ բնույթ կրել »,-Henaran.am -ի հետ զրույցում նշեց նա:

Անկախության համար պայքարը, Դավիթ Բաբայանի խոսքով, նաեւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար պայքար էր:  «Եթե մենք չկարողանաք ժողովրդավարական երկիր ստեղծել, եթե մեր երկիրը լինի այնպիսին, որ լինեն թշվառներ եւ արտոնյալներ, լինի ջրբաժան տարբեր խաղերի միջեւ, ապա ինքը շարժումը իմաստազրկվում է, որովհետեւ մենք պայքարել ենք բռնության դեմ ոչ թե նրա համար, որ ստեղծենք նոր բռնություն»,-շեշտեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ ԱՀ ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ  Արցախը կայացել է որպես ժողովրավարական երկիրեւ ստեղծել կենսունակ անվտանգության համակարգ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ