23 Օգոստոսի, Ուրբաթ, 2019

Ադրբեջանի ահաբեկչական “կենսագրությունը”

image_3822

Այս օրերին ադրբեջանական լրատվամիջոցները հետեւողականորեն փորձում են միջազգային ուշադրությունը շեղել “Սաֆարովի գործից” եւ ուղղել դեպի “հայկական ահաբեկչություն“, իսկ Ղարաբաղյան պատերազմը ներկայացնել որպես հայակական ահաբեկչական կազմակերպությունների գործողության վայր: Ղարաբաղյան ճակատամարտում իսկապես ծավալվել են  ժամանակակից ահաբեկչական կազմակերպությունների  առաջին գործողությունները, սակայն դրանք իրագործվել են հենց այն ահաբեկչական ցանցի ուժերի կողմից, որը “ջիհադ” էր հայտարարել հայ ազգին: Ահա եւ որոշ փաստեր:

“Washington ProFile”. “Ալ-Քաիդան” սկսել է իր գործունեությունը ԽՍՀՄ-ի տարածքում 1980-ականների վերջին, երբ Բաքվում հիմնադրեց իր գրասենյակը` ադրբեջանցի գրոհայիններին օգնելու  քրիստոնեական Հայաստանի դեմ պատերազմում` Լեռնային Ղարաբաղի վերհսկողության համար”:

“Obozrevatel.Net”, 2005. “1991-ին ղարաբաղյան հակամարտության տարածքում հայտնվում է Շամիլ Բասաեւի եւ Սալման Ռադուեւի ռազմական ստորաբաժանումը: Ադրբեջանցի գնդապետ Ազեր Ռուսամովը հիշել է. “1992-ի ամռան մարտերին մեզ անգնահատելի աջակցություն ցուցաբերեցին շուրջ 100 չեչեն կամավորներ` Բասաեւի եւ Ռադուեւի գլխավորությամբ: Սակայն նրանք էլ մեծ կորուստների պատճառով ստիպված էին լքել մարտի դաշտը”: 2000-ին Բասաեւը ադրբեջանական “ANS” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր. “Մենք եկել էինք Ղարաբաղ ջիհադի”:

ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունների զեկույց, 2001. “Ադրբեջանում իսլամական արմատական խմբավորումների առկայությունը նկատելի դարձավ 1993-ին, երբ Հեյդար Ալիեւի կառավարությունն օգտվում էր Աֆղանստանի  եւ այլ երկրների գրոհայինների ծառայություններից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ պատերազմում: Ադրբեջանը, որը ղարաբաղյան պատերազմը բնութագրում է որպես կրոնական պատերազմ, դրա համար օգտագործել է իր կապերն իսլամական աշխարհում: Այդ կապերի շնորհիվ ձեռնարկվող քայլերն ուղղված էին Հայաստանի դիվանագիտական մեկուսացմանը, ինչպես նաեւ ռազմական եւ ֆինանսական օգնությանը` Ղարաբաղի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու համար”:

“Moscow News”, 2000. “1993-ին Ալիեւն ավելի քան հազար իսլամական պայմանագրային զինծառայողների օգտագործեց ղարաբաղյան հայերի դեմ պատերազմում, որոնք Ադրբեջան են ժամանել Աֆղանստանից: Զինծառայողները, ովքեր աֆղանական պատերազմի արաբ վետերաններ էին, ակտիվորեն մասնակցել են ղարաբաղյան պատերազմին”:

“Strategic Policy”, 1998. “Ադրբեջանը շարունակում է գայթակղիչ ապաստան լինել միջազգային ահաբեկչական ցանցերի համար, հատկապես նրանց, որոնց բազաները Աֆղանստանում են գտնվում: 2000-ն UNHCR-ի առաքելության ղեկավար Դիդյե Լեյը նշել է, որ այդ երկրում քաղաքական ապաստան փնտրողների մեծ մասը գալիս է Աֆղանստանից: Վերջերս մամուլում շոշափվում է այն հանգամանքը, որ եթե բին Լադենն ստիպված լիներ լքել Աֆղանստանը, ապա նա կհայտնվեր Ադրբեջանում”:

 

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ