28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ժողովրդից գողացողին բարև տվող ՀՀ-ում չպետք է լինի. Ն. Փաշինյան

«Ոտքը, ձեռքը տեղը գալիս են կառավարևություն, ասում են՝ աշխատանք չունենք։ Այսօր ՀՀ-ից ոչխարի մսի արտահանման անսահմանափակ հնարավորություն կա։ Քանի կառավարությունը համատարած խնդիրները չի լուծել, ես այդ քաղաքացիներին կոչ եմ անում՝ գնացեք՝ 10 գլուխ ոչխար էլ դուք պահեք, որովհետև մենք չենք ուզում՝ դուք մնաք աղքատ, որ ընտրությունների ժամանակ գանք ու ասենք՝ քվեարկեք մեր օգտին, թե չէ ձեր նպաստը կկտրենք»,- այսօր Իջևանում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է պետության պարտավորություններին, վարչապետն ասաց, որ պետությունը պետք է ապահովի աշխատող մարդու համար հնարավորինս շատ բան՝ ճանապարհներ, ոռոգման, խմելու ջուր, էլեկտրաներգիայի, ջրի արդյունավետ սակագին, ջրի կորուստների նվազում. «Այս քաղաքականությունը պետք է տանենք։ Մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները լինեն հարուստ, ուժեղ և բարեկեցիկ»։

Նա նշեց, որ կառավարությունը չի թալանելու, չի գողանալու, բայց միայնակ չեն կարող այդ հարցերը լուծել, եթե ժողովուրդն իրենց չօգնի. «Եթե դուք ձեր թաղերում չեք բռնում գողացողի ձեռքը, չեք հրաժարվում բարևել գողացողներին։ Ժողովրդից գողացողին բարև տվող ՀՀ-ում չպետք է լինի»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ