08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թավշյա հեղափոխությունը վերածվում է անձի պաշտամունքի՞. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Վերջերս մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Պատմության թանգարանում թավշյա հեղափոխության մասին ցուցանմուշներով ցուցասրահ կբացվի: Հիմա էլ թավշյա հեղափոխության առաջնորդների կերպարներով կոմիքսների գիրք է պատրաստվում, հեղինակներն օրերս ներկայացրել են կոմիքսների հավաքածուն: Գլխավոր դերերում վարչապետ Փաշինյանն է «քայլ արած» իր փոքրիկ թիմի հետ, ավելի ճիշտ՝ թիմի կորիզի:
Մարդիկ հեղափոխության առաջնորդների նկատմամբ իրենց սերն արտահայտում են շապիկների և անգամ մեքենաների վրա «դաջվածքներով»: Չէ, լավ է, սիրում են՝ արտահայտվում են, բայց հանկարծ այս սերը չվերաճի անձի պաշտամունքի՝ մանավանդ, որ շատերը սրերով են ընդունում նոր կառավարության հասցեին ուղղված որևէ քննադատություն:
Երեկ «Առավոտը» փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ նախ թանգարանում՝ հեղափոխության թեմայով ցուցադրությունը, հետո կոմիքսները, արդյոք այս ամենը չի՞ վերածվում անձի պաշտամունքի:

«Հըմ… չգիտեմ, չեմ կարծում՝ այդպես է: Կոմիքսների գրքի բացմանը մասնակցել եմ, այնտեղ մի անձի մասին խոսք չկար: Նախաձեռնությունը Ամերիկյան համալսարանի շրջանավարտներինն էր, որոնք որևէ կապ չունեին հեղափոխության մասնակիցների հետ: Ես նման ռիսկեր, անկեղծ ասած, չեմ տեսնում, բայց եթե մարդ կա՝ տեսնում է, իր իրավունքն է և պետք է բարձրաձայնի»,- պատասխանեց Ավինյանը: Այնտեղ մի անձի մասին խոսք չկար: Ստացվում է՝ ոչ թե մեկ անձի պաշտամունք, այլ անձերի պաշտամունք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ