08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընկերներ, լավ լուր ունեմ. Որոշեցի հրաժարական տալ. Կ. Փաշոյան

ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հրաժարական տալու որոշման մասին:

«Ընկերներ, լավ լուր ունեմ:
Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը:

Բարին ընդ ձեզ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Կարպիս Փաշոյանի անվան շուրջ աղմուկ էր բարձրացել ապրիլյան պատերազմի տղաների անունները շահարկելու մասին նրա հայտարարությունից հետո:

«Շատ են շահարկում տղաների անունները, թողնենք նրանց մի փոքր հանգիստ։ Ռոբերտ Աբաջյանը՝ մանկահասակ դեմքով տղան, երևի այդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում։ Թողնենք մի փոքր հանգիստ։ Ընդամենը 18 տարեկան տղա …։ Ինձ թվում է չարժե շահարկել այդքան նրանց անունները»,- ընդգծել էր նա:

Ավելի ուշ նա մեկնաբանել էր իր այս հայտարարությունը, նշելով, որ «Չեն հասկացել, թե ինչ է կատարվում» արտահայտությունը նշելիս նկատի է ունեցել այն իրողությունը, որ տղերքից շատերը չեն հասկացել, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսել, չեն հասկացել, որ իրենց միայնակ են թողել՝ առանց փամփուշտի ու վառելիքի, արդյունքում՝ մեր զինվորները դատապարտվել են եղերական մահվան և սա բոլորիս խարանն է:

 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ