08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Այբ»-ի պատասխանը ԿԳ նախարարին

Մենք ողջունում ենք ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև Արարատյան բակալավրիատի վերաբերյալ բանակցությունների և աշխատանքային քննարկումների մեկնարկը` ակնկալելով արդյունավետ համագործակցություն` որակյալ կրթությունը բոլորին հասանելի դարձնելու համար: Լիահույս ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամի մասնագիտական թիմի, Արարատյան բակալավրիատի ծրագրի միջազգային գործընկերների, ծրագրում ընդգրկված մարզային դպրոցների ու հարյուրավոր ուսուցիչների ահռելի աշխատանքը կլինի շարունակական և կնպաստի մեր կրթական համակարգի որակական զարգացմանը:

Կարևորելով կողմերի՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղած ջանքերը՝ կարծում ենք, որ բանակցությունների և ուսումնասիրությունների ընթացքում անհրաժեշտ է զերծ մնալ միջանկյալ արդյունքներ հայտարարելուց, ինչպես նաև չհրապարակել թվեր և այլ տեղեկատվություն մինչև դրանց վերջնական ճշգրտումը և փաստացի հաստատումը: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամն իր գործունեությունը վարում է բացառապես թափանցիկ և մշտապես հաշվետու է իր բարերարների և հանրության առջև:

Հիմնադրամն անցնում է ամենամյա ֆինանսական աուդիտ, որը վերջին տարիներին իրականացվում է «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության կողմից: «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունն ու անկախ աուդիտորական եզրակացությունը հասանելի են բոլորին. դրանք տեղադրված են ՀՀ արդարադատության նախարարության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում` azdarar.am, և հիմնադրամի կայքում՝ հետևյալ հղմամբ` https://foundation.ayb.am/hy/reports: Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում բոլոր ֆինանսական միջոցները ծառայեցվել են իրենց նպատակին և օգտագործվել համաձայն ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի պայմանների:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ