26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լրագրողը հարցնում է Աննա Հակոբյանին. Իրատես

Էյֆորիայից հետո հասարակությու­նը, նոր իշխանությունները, անգամ հները, քիչ-քիչ սթափվում են: Ոչ միայն այն պատճառով, որ ժամա­նակն իրենն է անում, այլև նորերի համար խաղը կորց­նելու վտանգ կա: Հանրության ներքին, շատ դեպքե­րում հատակում եղած բնազդային Էմբրիոնի վրա շեշ­տադրումներ անելը ոչ միայն պայթուցիկ Է այլոց, այլև առաջին հերթին քնած օձը զարթնեցրած շամանների համար, կծելու լուրջ պոտենցիալով օժտված օձն առաջինը կծում Է «մերձավորին»:

Նշանային համակարգով իշխանության եկածները դա չզգալ չեն կարող, ուստի փորձ Է արվում «բազմազանեցնել» հայաստանյան առօրյան, ուժային մեթոդո­լոգիայից անցնել «բնականոն հունի», ինչը մասամբ «մահաբեր» կարող Է լինել, որովհետև հանրությունն արդեն իսկ սուբլիմացվել Է «տեսարաններին» ու «զո­հերին», իսկ զոհը բազմապատկվում ու նոր զոհ է պա­հանջում:

Ակնհայտ Է նորերի թիմում ինչ-որ բան այն չէ, ինչը չի առնչվում միայն ԿԳ նախարարի շուրջ պտտվող մաքոքին: Ի դեպ, եթե համեմատենք «ֆուքերով» իշ­խանության եկած, լավագույնս այնտեղ տեղավոր­վածների հետ. ապա Արայիկ Հարությունյանի դեպքը առանձնահատուկ է նրանով, որ, ինչպես Սուրբ գիրքն է ասում (որը, ի դեպ, նորերի մեծամասնության համար «ընդամենը մի հատ գիրք» է)՝ որտեղ մեղքը շատ է, այնտեղ Աստծո ողորմածությունն էլ է շատ… Ձգենք պաուզան ասելու ԿԳ նախարար, «Իմ քայլի» գավա­զանակիր (ըստ Արայիկի «Մովսեսի» այդ գավազանը տեղ է գտնելու իրենց հեղափոխության թանգարա­նում) Հարությունյանի փոխանցմամբ «Հայ առաքելա­կան եկեղեցու պատմություն» առարկայի դասավան­դումն այս պահին հարցականի տակ է «կորոշեն՝ ինչ անել, կարծիքները կիսվում են» ըստ նրա: Ընդ որում՛ Ա. Հարությունյանը, ինչպես և մնացյալ «նորերը», դեմ չէ մարիխուանայի «սկզբում բժշկական օգտագործ­մանը, հետո կերևա»:

ՈՒ հիմա, կրթության նախարարի անչափ պատաս­խանատու մունդիրը զգեցած Արայիկի դեմ, բառի ամենաիսկական իմաստով, խաղում է Մովսեսի Աստված, որի գավազանը «կրում» էր ինքը: Այո, Արայիկը, թիմի անդամների համեմատ, անցնում է առավել բարդ պա­րունակներով ու առաջինն է «այրվում» թիմում: Ընդ որում՝ ոչ միայն Հայկ Դեմոյանի կողմից, այլև իր իսկ թիմակիցների Դանիել Իոաննիսյանի:

Պետք է լուռ դիտարկել Արայիկ Հարությունյանի դիմակայության ամպլիտուդը, ուր նոր նշանային բա­զում ցուցիչներ կերևակվեն:

Պակաս հետաքրքիր չէր նաև մյուս «երևակումը»: Պարզվում է՝ հեղափոխության «համակիրները» հալա­ծում, հայհոյում, զազրախոսում, տեռորի են ենթար­կում, սպառնալից նամակներ են գրում ոչ միայն մեր թերթին, տողերիս հեղինակին, «Հրապարակին» և ընդհանրապես ցանկացած մեկին, որը համարձակություն կունենա «իրենց վարչապետին, իրենց փրկչին», իրենց «մովսեսներին» բառ. տառ ասել, ստորակետել: Եվ ուրեմն, պարզվում է, որ հանուն վսեմի, սիրո ու հանդուրժողականության հեղափոխության ելած «հեղափոխականները» հայհոյում են անգամ «Հայկական ժամանակին», որը պետք է որ լինի Փաշինյանների «ընտանեկան» թերթը: Իրենց հայհոյողների մասին օրերս տեղեկացրեց առաջին տիկին, Հժ-ի խմբագիր տիկին Աննա Հակոբյանը:

Տիկին Աննա.

ա) Հայհոյում են, որովհետև և պարզապես չգիտեն, որ թերթը Դուք եք խմբագրում, կարող եք մեկնաբանու­թյուն գրել այդ նյութերի տակ, որ թերթը Դուք եք խմ­բագրում, և կտեսնեք ռեակցիայի փոփոխությունը: Ասել է նրանք ընդամենը տեղեկացված չեն:

բ) երկու ամիս կլինի շուտով, որ հեղափոխության «մունետիկ» տղերք-աղջկերքը հայհոյում են հայհո­յում են, հայհոյում են. կարծում եք շա՞տ հեռու են գնա­ցել իրենց «անկեղծություններում ու հայհոյանքնե­րում» (տես Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ-ում), ցանկանում եք համերաշխվել մեզ հե՞տ (տիկին Աննա. կոնկրետ ինձ այնքան են հայհոյել, որ կարելի է շատ հանգիստ այդ «հաստափոր ձեռնարկը» տեղադրել հեղափոխության թանգարանում, Արայիկ Հարությու­նյանի ձեռքի փայտի կողքին, որպես ուրույն տարեգ­րություն). Դուք տեղյա՞կ եք դրանից:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ