16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Չեմ ակնկալում ներողություն, քանի որ միայն ուժեղ մարդն է ի վիճակի ներողություն խնդրելու

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառմանն ի պատասխան՝ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է հրապարակել իր գիտական հոդվածների ցանկը: Դեմոյանը, հիշեցնենք, կասկած էր հայտնել, որ Հովհաննիսյանն իսկապես չորս տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, ինչպես նշված է պաշտոնյայի կենսագրականում:

Հովհաննես Հովհաննիսյանը նշել է հոդվածների ցանկը՝ ընդգծելով, որ հրապարակել է միայն 41-ը՝ Դեմոյանի պահանջին համապատասխան:

«Չէի ցանկանում բանսարկությանը պատասխանել, բայց բազմաթիվ ընկերներիս խնդրանքով դնում եմ ԳԻՏԱԿԱՆ հոդվածների ցուցակը: Չեմ ակնկալում ներողություն, քանի որ միայն ուժեղ մարդն է ի վիճակի ներողություն խնդրելու: Կարծում եմ՝ այս թեմայով այլևս ասելիք չունեմ՝ անկախ նրանից, թե հետագայում ինչ բանսարկություն կլինի:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը՝ իրավական պետություն դարձնելու համար: Հակաիրավական որևէ երևույթ պետք է տեղ չունենա Նոր Հայաստանում:

Հ.Գ. Մի քանի հոդված էլ չեմ դնում, որ թիվը ուղիղ լինի))) Հա, չշփոթվեք, առաջինը մենագրություն է)) հոդվածներից մեկն էլ ազդեցության գործակցով)»,- գրել է ԿԳ փոխնախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ