17 Հուլիսի, Երեքշաբթի, 2018

Կարծում եմ՝ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարարը ասելիք ունի ԱԱԾ-ին

default

Հունիսի 21-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հարցում է ուղարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման օրոք կոմիտեում խախտումների մասին 2016 թվականի մարտի 30-ին հրապարակված ձայնագրության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ինքը՝ պատգամավորը:

«Կարծում եմ, որ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար՝ Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին…

Երեկ աշխատանքային օրվա վերջին իմ կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հարցում է ուղարկվել համացանցում 2016թ. մարտի 30-ին հրապարակված՝ ՊԵԿ-ի վերաբերյալ ձայնագրության հետ կապված։

Դրանում, ինչպես շատերդ վստահաբար հիշում եք, հեղինակը մանրամասն տվյալներ էր ներկայացնում ՊԵԿ-ում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց, Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի և այլոց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների՝ հատկապես պետական բյուջե փոխանցման ենթակա գումարները գրպանելու վերաբերյալ:

Հարկ է նշել, որ ձայնագրությունը համացանցից ջնջված է, սակայն գործի նյութերում այն պետք է պահպանված լինի։

Հարցմամբ խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն, թե ազգային անվտանգության ծառայության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել նշված ձայնագրությունն ստանալուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ»,-գրել է պատգամավորը:

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ