26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զաքիր Հասանովին շնորհավորում ենք

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, շնորհիվ իրենց «ազատարար» նախարար Հասանովի, վտանգված է։

Նա գրել է.

«Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կմ հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։
Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի»։

Իրականում, հունիսի սկզբին Ադրբեջանը դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ խնդրելով թույլատրել ադրբեջանցիներին այցելել Գյուննութ գյուղի իրենց գերեզմանատուն: Այստեղ նրանք ոչ միայն հարգել են նախնյաց հիշատակը, այլև լուսանկարվել։ Եվ այդ լուսանկարներն էլ հիմա ծառայում են ադրբեջանական քարոզչությանը: Հայկական զինուժի մարդասիրական քայլը, փաստորեն, Ադրբեջանը հերթական անգամ իր քարոզչական նպատակներին է ծառայեցրել:

Հայկական կողմը վստահեցնում է, որ լիարժեք տիրապետում է իրավիճակին:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանական կողմը 11 հազար հեկտար հող է ազատագրել Նախիջևանի հատվածում։ Նախարարն այդպիսով կրկնել էր սեփական ԶԼՄ–ների պնդումները։ Սակայն այդ հայտարարությունները ծաղր ու ծանակի էին ենթարկել անգամ ադրբեջանական նախկին դիվանագետներն ու բլոգերները։ Մասնավորապես` Արիֆ Մամադովը զառանցանք էր որակել 11 հազար հեկտարի մասին խոսակցությունները։

Նշենք, որ վերոհիշյալ Գյուննութ գյուղը գտնվում է Նախիջևանի և Արարատի մարզի սահմանային հատվածում: Ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ գյուղը դեռ ադրբեջանցիների վերահսկողության տակ էր, այստեղից պարբերաբար հրետակոծում էին հայկական գյուղերը, մասնավորապես ՝ Զանգակատունն ու հարևան բնակավայրերը: 1992 թվականի մայիսի 9-ին Զանգակատուն գյուղի բնակիչ ազատամարտիկներն Արարատի և Արտաշատի կամավորական ջոկատների հետ համատեղ ուժերով հետ մղեցին Գյուննութի բարձունքում ծվարած ադրբեջանական զինյալներին: Այս գործողության շնորհիվ հայկական գյուղերն ազատվեցին Գյուննութի բարձունքից անդադար սպառնացող վտանգից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ