26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինձ ու վարչապետին ուզում են վնասազերծել

Ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ իրեն կարող են փորձել վնասազերծել:              

«Բայց իրենց մոտ չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի պարագայում, կարծում եմ՝ ոչ ոք չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ նման քայլի դիմել»,-ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ով է իրենց վնասազերծել ցանկացողը` նշելով, որ չի ասի՝ ում մասին է խոսքը։

ԱԱԾ տնօրենը խոսեց նաև «Երևան» հիմնադրամի մասին՝ ասելով, որ իրենց հաջորդ հաղորդագրությունը, տեսանյութը կլինի հիմնադրամի մասին։ Ինչ վերաբերում է հիմնադրամի տնօրենի խափանման միջոցի փոփոխությանը , ապա նա նշեց, որ դատական գործընթացներին առհասարակ չեն միջամտում:

«Իմ կարծիքով, բավարար հիմքեր կային, բայց դատարանն այլ կերպ որոշեց, դատարանն է բարձրագույն մարմինը, բայց դա չի նշանակում, որ «Երևան» հիմնադրամում կատարված աշխատանքները և հայտնաբերված խախտումները մոռացվեցին։ Մենք շարունակում ենք աշխատել նույն կերպ, և առաջիկայում դուք կտեսնեք»,-եզրափակեց Արթուր Վանեցյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ