26 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2018

«Քայլ արա, գնա գործի՛դ…»

melb8qkhws6e5lqcw1vj1527314578

Արարատյան բակլավրիատի ծրագրում աուդիտի արդյունքները հաշվի առնելով՝ ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարարը հատուկ հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ նախկինում իր արած քաղաքական հայտարարություները եղել են անհիմն ու անպատասխանատու…

«Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր հպարտ քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ Արարատյան բակլավրիատի ծրագրում աուդիտի արդյունքներին անհամբեր սպասողներին և Արարատյան բակալավրիատի ծրագրում իրենց պարտքն անտրտում իրականացողներին,

դիմում եմ սոցիալական ցանցերում իմ կենդանի ուղիղ եթերի առաջ գամվածներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին, Վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Որպես երկրի կրթության և գիտության նախարար դիմում եմ վերջին անգամ։

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ կրթության ոլորտի պատասխանատուի`Հայաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնը։

Փաստերը, տրամաբանությունն ու բարոյականությունը իմ պաշտոնավարման դեմ են։ Ես կատարում եմ ձեր լուռ պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ…»,- նշել է անժամանակ հեռացած նախարարն իր վաղը տարածած ուղերձում։

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե նման իրավիճակում երջանկահիշատակ Գուրգեն Ջանիբեկյանը պաշտնյային կարձագանքեր իրեն հատուկ հումորով…

Կինոմատոգրաֆիստների միության հայտարարությանը արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ հիշեցնելով իր նույնանման արձագանքը Սերժ Սարգսյանի հող հանձնելու վերաբերյալ հնչեցված լուրերին… հիշեցնենք, որ 2016 թվականի մայիսին Սեյրան Օհանյանը լրագրողների հարցին պատասխանել էր. ««Քաք ա կերել էդ ասողը, ՍԵրժ Սարգսյանը հող վերցնող է, հող հանձնող չէ…»

…անժամանակահեռացյալ նախարարը իր վաղվա ուղերձում նշել է նաև, որ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանում տեղ չունեն քաղաքական հետապնդումները, կիսագրագետ ու անթասիբ պետական գործիչները, անփաստարկ, անհիմն ու անտրամաբանական հայտարարությունները…

… նախկին նախարարը ներողություն է խնդրել իր կարճատև և կործանարար գործունեության ընթացքում համատարած տեղ գտած նեպոտիզմի դրսևորումների համար և հույս է հայտնել, որ իր կադրային ավերածությունները կուղղի իրեն հաջորդող ավելի կոմպետենտ և պատասխանատու կառավարության անդամը…

… նախկին նորանշանակ նախարարը վաղը հայտարարել է նաև, որ դառնալով կոռուպցիայի դեմ պայքարի պոպուլիստական ախմախությունների զոհը, ճիշտ չի ընկալել իր նոր գործառույթները և կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման համար իր պատասխանատվության աստիճանը, ինչի արդյունքում իր և ընկերների անձնական բուրդը խառնել է պետական բրդին, սահմանափակվել է առանց այն էլ հայտնի եղած ու չեղած խնդիրները պարբերաբար բարձրաձայնելով, իր անմիջական պարտականություններն անտեսելով խառնվել է իրեն վերաբերող ու չվերաբերող հարցերի, չի ուրվագծել կրթության ոլորտում առկա իրական խնդիրների փոքրիշատե գործուն լուծում, ավելի՛ն, խանգարել է առկա լուծումների կենսագործմանը՝ նեղ անձնական մանր չարախնդրությանը պատանդ դառնալով…

…նախկին նորանշանակ նախարարը կոչ է արել իր մի շարք նախկին նորանշանակ ու վաղանշանակ գործընկերների՝ հետևել իր քայլին. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք», նշել է նախարարը և հավելել՝ «Քայլ արա, գնա գործի՛դ…»

© ցիրկանշանակ

 

 

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ