25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սատանան մի ֆանտաստիկ հնարքով համոզել է մեր ժողովրդին

«Սատանան մի ֆանտաստիկ հնարքով համոզել է մեր ժողովրդին, որ քահանան պիտի անբիծ, անթերի վարքով, սրբակենցաղ մարդ լինի, եւ եթե հանկարծ այս չափանիշները ստանդարտին չեն համապատասխանում՝ սկսվում են անձի նկատմամբ քննությունները:

Ստացվում է, որ մեր հավատացյալին ոչ այնքան հետաքրքիր է իր իսկ հոգու փրկության խնդիրը, այլ թե՝ ինչ որակներ ունի այն «միջոցը», որ մարդկանց շրջանում հայտնի է «քահանա» անունով… Այստեղից էլ հետեւություն արեք… իսկ ես կասեմ: Ով օծյալ հոգեւորականների միջեւ տարբերություններ դնելով է իր հոգեւոր ընթացքը գնում, ըստ այդմ չի կարեւորում իր հոգու փրկությունը, այլ ընկած է մարդահաճության ետեւից: Իսկ մարդահաճությունը հաստատ լավ տեղ չի տանում…

Աղոթում եմ, որ Աստված այնքան մեզ բոլորիս իմաստնացնի, որ կարողանանք կարեւորն ու երկրորդականն իրարից տարբերել եւ այդ հիմքից կառուցել մեր հոգեւոր ընթացքը: Ամեն մեկիս համար, ամենակարեւոր խնդիրը սեփական անձի՝ հոգու փրկության խնդիրն է: Սրանով զբաղվենք, իմ սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, ժամանակը կարճ է… Խաղաղություն ամենեցուն» :

ՏԵՐ ԵԶՆԻԿ ՔԱՀԱՆԱ ՄԱՐԴԻՐՅԱՆ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ