25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր կառավարությունը պետք է բացատրի

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը անդրադառնալով Գիտության պետական կոմիտեի նախագահի վերանշանակմանն ասաց, որ  այստեղ պետք է լիներ որոշակի սկզբունքային և թափանցիկ մոտեցում:

«Պետք է բացատրություն լինի՝ ինչու որոշվեց ԲՈԿ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանին աշխատանքից հեռացնել, իսկ Գիտության պետական կոմիտեի նախագահին պահել, երբ մենք բոլորս գիտենք, որ երկու հաստատություններից էլ եղել են դժգոհություններ»,-ասաց Խաչատրյանը և հիշեցրեց, որ այս 2 կառույցների ղեկավարների միջև նախորդ տարիներին կոնֆլիկտ է եղել: 

Խաչատրյանն ընդգծեց, որ հաշվի առնելով այն փաստը, որ նոր կառավարությունը փորձում է թափանցիկ լինել, ապա պետք է կադրային հարցերում ևս թափանցիկությունը պահի: 

Փորձագետի խոսքով՝ ինքը դեմ չէ, որ նախկին կադրերը մնան, նա ինչ-որ առումով դա դրական համարեց, ընգծելով շարունակականության գործոնը. «Ես համաձայն չեմ, որ բոլոր հին կադրերին հանում են աշխատանքից»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ