28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտրություններին չմասնակցելը կլինի թուլամորթություն. ՀՀԿ պատգամավոր

117.thumb

Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի կարծիքով`բոլոր դեպքերում ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Պատգամավորը հույս հայտնեց, որ դեռեւս ունեն համակիրներ եւ հնարավոր է, որ հաղթահարեն անցողիկ շեմն ու կրկին հայտնվեն խորհրդարանում:

«Ընտրություններին չմասնակցելը կլինի թուլամորթություն եւ կստացվի, որ Հանրապետականին ուղղված բոլոր դատապարտող խոսքերի պատասխանատվության տակ կմտնի ամբողջ կուսակցությունը, բոլորն անխտիր: Կստացվի կուսակցության բոլոր անդմաները իրենց մեղքի բաժինն են զգում եւ դուրս են գալիս քաղաքական պայքարից: Բայց ես ու կուսակցության մեջ շատ մարդիկ, որոնք գաղափարական մասում են գտնվում, պետք է ի շահ մեր ժողովրդի նույն ավյունով, արդեն որպես ընդդիմություն շարունակեն իրենց գործունեությունը: Պարտադիր չէ՝ մեզ մեծ տոկոսով ձայն տան, հավատացեք, էլի համակրողներ կան ու ձայն կտան ՀՀԿ-ին»,-ասաց Ալիկ Սարգսյանը:

Հարցին՝ ունե՞ն այնքան համակիրներ, որ կարողանան հաղթահարել 5 տոկոսի շեմը եւ անցնել խորհրդարան, պատգամավորը պատասխանեց. «Ամոթ կլինի, որ այդ շեմը չհաղթահարի կուսակցությունը»: Ալիկ Սարգսյանը վստահեցրեց՝ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ անկախ ապրիլյան իրադարձություններից՝ պետք է բաց չթողնեն ընտրապայքարի մեջ մտնելու հնարավորությունը:

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումը փոխվել է: Եթե նախկինում Վահրամ Բաղդասարյանը հայտարարում էր, որ իրենք պատրաստվում են 2022-ի հերթական ընտրություններին, ապա ՀՀԿ նախորդ գործադիր մարմնի նիստում արդեն Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստ են քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Այն ամրագրված է նաեւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրում, որին ՀՀԿ-ականների մի մասը կողմ քվեարկեց: Ծրագրով արտահերթ ընտրությունները նախատեսված են մեկ տարվա ընթացքում: Իսկ մինչ այդ իշխանությունը կլծվի Ընտրական օրենսգրքի բարեփոխման աշխատանքներին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ