23 Մարտի, Saturday, 2019

Շատ կարևոր է, որ Արցախը ներկա գտնվի բանակցություններին

«Արցախյան բանակցությունների խնդրում Հայաստանը պետք է ունենա վճռորոշ դերակատարում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

Դիլբարյանի համոզմամբ մենք պետք է Ադրբեջանին հստակ իրավական նորմերով զգացնել տանք, որ վերջինս պետք է ուղիղ  բանակցությունների  մեջ մտնի  Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ:

«Մեր խնդիրը բանակցությունների ձևաչափը ընդլայնելն է: Պետք է հաղթահարել Ադրբեջանի՝ Արցախը անտեսելու  այն անբացատրելի մղումը, որը Հայաստանին համարում է հակամարտության կողմ: Մենք պետք է ցույց տանք, որ մենք հակամարտության կողմ չենք և, որ Հայաստանը որևէ հակամարտություն չունի, այլ միայն երաշխավորում է հայկական Արցախի սահմանները»,-ասաց նա:

Նարինե Դիլբարյանի խոսքով Արցախի՝ որպես ինքնուրույն միավոր ճանաչվելը  այս պահին պակաս կարևոր է.  «Հիմա շատ կարևոր է, որ Արցախը  ներկա գտնվի բանակցություններին ժամանակ»:

Առավել մանրամասն տեսանյութում:

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ